Հայոց լեզուն ունի՞ նոր բառարանների անհրաժեշտություն, թե՞ ոչ

27.10.2018 21:41
1353

Նոր բառարանների անհրաժեշտություն հայոց լեզուն ունի՞, թե՞ ոչ: Լեզվաբանների մի խումբ 30 տարի առաջ է մտածել դրա մասին ու փորձել այն կյանքի կոչել:

Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն իրականություն չի դարձել: Լեզվի կոմիտեն էլ է տեսնում դրա անհրաժեշտությունը  և լեզվի պետական քաղաքականության մշակվելիք ծրագրում նախատեսում է դրա մասին  կետ ներառել:

Լեզվաբանները կարծում են, որ բառարանների թարմացումը նաև  ռազմավարական հարց է լեզվի ամրապնդման, զարգացման և հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Սակայն բառարանների ո՞ր տարբերակն է առաջնային՝ էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր:

Լեզվի կոմիտեն մշակում է լեզվի պետական  քաղաքականության ծրագիր: Հայերենի կանոնակարգումը ծրագրի ուղղություններից մեկն է: Այն պետք է կանոնակարգի հայերենի ուղղագրությունը, ուղղախոսությունը, տառադարձությունն ու այլ հարցեր: «Ռադիոլուրի» այն դիտարկմանը, որ  վերջին տարիներին  մեր լեզվում եղել են փոփոխություններ, սակայն մենք օգտվում են 40 տարվա հրատարակության բառարաններից, կոմիտեից նախագահ Դավիթ Գյուրջինյանը համաձայնեց, որ  մեզ նոր բառարաններ են անհրաժեշտ: Ավելին, մենք հետ ենք մնացել, ասաց.

«Մենք հետ ենք մնացել, անասելի հետ ենք մնացել: Վերջին բառարանը  ակադեմիականի 4-րդ հատորն է, 80 թվին է լույս տեսել, իսկ առաջինը՝ 69թ: Սա նշանակում է, որ հազարավոր  բառեր, տերմիններ, հասարակական, քաղաքական կյանքի տարբեր հասկացություններ արտահայտողմիավորներ այդտեղ ընդգրկված չեն: Եվ դրանից է, որ մեկ հասկացության համար մենք ունենք մի քանի  միավորներ»:   

Երևանի պետական համալսարանի լեզվի ամբիոնի վարիչ  Յուրի Ավետիսյանի խոսքով՝ նոր բառարանների անհրաժեշտություն մեր լեզուն ունի և դրա մասին լեզվաբանները մտածել են դեռևս 30 տարի առաջ ու  նախաձեռնել նոր բացատրական բառարանի ստեղծումը: Բառարանը պատրաստէր դեռ 18 տարի առաջ։ Հիմա այն սեղանին է, սակայն չի հասնում ընթերցողին ֆինանսական խնդիրների պատճառով: 3000 բառ  և  դարձվածային  միավոր պարունակող  բառարանի առաջին հատորը լեզվաբան Սերգեյ Գալստյանի կողմից  պարբերաբար թարմացվում է:

«Պետք է ուղղակի գտնել   անհատներ, ովքեր  կստանձնեն այդ գրքի հրատարակությունը: Մասնագիտական առումով  բառարանի հեղինակային խումբը պատրաստ է, աշխատանքն իրականացնում է»:   

Ամբողջ աշխարհը զբաղված է բառարանային նոր գաղափարներով. դարձնել այն թվային: Մեզ մոտ՝ Հայաստանում, ունենք միակ բառարանային կայքը, որտեղ  տեղադրվում են հին բառարանները: Nayiri.am կայքի հիմնադիր Սերուժ Ուրիշյանի տվյալներով՝ կայքն ունի 115 անվճար բառարան: Կան նաև արևմտահայերենի, գրաբարի, միջին հայերենի, դարձվածաբանական և այլ բառարաններ: Դրանց թիվն օրեցօր ավելանում է:

«Մոտ ապագայում միտք ունինք կայքի մեջ ավելացնել Թեհրանում տպագրված հայերեն- պարսկերեն և Պոլիսում հրատարակված թուրքերեն- հայերեն  բառարանը»:  

Թվային բառարաններ ստեղծելու  մասին  տեղացի և Սփյուռքի  լեզվաբաններն արդեն երկու տարի է մտածում են: Կանադական Ամբիտոտ կոչված բառարանի օրինակով  ստեղծել են  էլեկտրոնային բառարանի  նախնական տարբերակ:

«Էլեկտրոնային տարբերակ, որտեղ ասենք բառի նկարագրությունը կարող է զբաղեցնել մոտ 60 էջ, որը նախատեսում է արևելահայերեն ու արևմտահայերեն  տարբերակներ»:

Այստեղ ևս կան ֆինանսավորման խնդիրներ: Սակայն հարց է առաջանում, բառարանի ո՞ր տարբերակն է առավել նպատակահարմար: Տպագիր տարբերակը պահանջում է լուրջ ֆինանսական  ներդրումներ, սակայն քիչ եկամուտ: Լեզվաբան Յուրի Ավետիսյանի դիտարկմամբ՝ երկուսն էլ ունեն համեմատելի առավելություններ:

Նախաձեռնություններն իրականացնելու համար Հայկազյան համալսարանի հետ պատրաստել էին հիմնադրամ բացելու  պայմանագիր, բայց քաղաքական վերջին իրադարձություններից հետո  գործը կանգնել է: Ծրագիրը ներկայացրել են  նախկին իշխանությանը, ինչ որ քայլեր ակնկալում էին, սակայն գործը կիսատ մնաց: Նորերին դիմելու փորձերն անհաջողությամբ են ավարտվել: Փոխարենը՝ Լեզվի պետական կոմիտեն հայերենի ընդհանուր տերմինարան ստեղծելու  նոր ծրագիր է ներկայացրել կառավարությանը:

armradio.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08