Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են. Ս. Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)

07.08.2020 20:38
3957

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» վերնագրով հարցազրույցի չորրորդ մասը:

Ինչո՞ւ մենք կորցրեցինք զինվորների սպաների այդքան կյանքեր:

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք՝ բոլորս, համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանիցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը:

Ինչպե՞ս կգնահատեք հայկական բանակի գործողությունները:

Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝մենք հակառակորդին հասցրեցինք չորսից հինգ անգամ ավել զինվորների, սպաների, այդ թվում՝ ավագ սպաների և սպառազինության կորուստ: Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակներս սկսեցին գրել, այն մասին, որ ադրբեջանցիները, իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվորներ:

Ի՞նչ զգացողություններ ունեիք Ապրիլյան պատերզամից հետո:

Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք և սգավոր, բայց, միևնույն ժամանակ, հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին:

 

tert.am

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50