Հայտարարություն

03.06.2016 12:25
2843

Կապանի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2016-17 ուստարվա ընդունելություն՝ միջնակարգ ընդհանուր կրթության հիմքի վրա /12-րդ դասարանի շրջանավարտներ/ անվճար եւ վճարովի հիմունքով՝ «Մանկաբարձական գործ», «Քույրական գործ», «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» եւ «Բուժական մերսում» մասնագիտությունների գծով, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա /9-րդ դասարանի շրջանավարտներ/ անվճար եւ վճարովի հիմունքով՝ «Մանկաբարձական գործ», «Քույրական գործ», «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» եւ «Բուժական մերսում» մասնագիտությունների գծով:

«Քույրական գործ» եւ «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների ուսման տեւողությունը միջնակարգ /ընդհանուր/ կրթությամբ դիմորդների համար 3 տարի է, իսկ հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար 4 տարի:
«Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» եւ «Բուժական մերսում» մասնագիտությունների ուսման տեւողությունը միջնակարգ /ընդհանուր/ կրթությամբ դիմորդների համար 2 տարի է, իսկ հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար 3 տարի:
Շրջանավարտները ստանում են համապատասխանաբար բուժքրոջ /բուժեղբոր, մանկաբարձի, դեղագործի, ատամնատեխնիկի, բուժքույր /բուժեղբայր - կոսմետոլոգի, բուժքույր /բուժեղբայր/ - մերսողի որակավորում:

Ուսուցումը առկա է /ստացիոնար/, հայոց լեզվով, «Դեղագործություն» մասնագիտությամբ միջնակարգ /ընդհանուր/ կրթությամբ ուսուցումը նաեւ հեռակա ձեւով, որի տեւողությունը 3 տարի է:

Կապանի պետական բժշկական քոլեջի շրջանավարտները դիպլոմ ստանալուց հետո կարող են անմիջապես անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում /քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում/:

Գերազանց եւ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերում համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսերում, հեռակա ուսուցմամբ:

Քոլեջ կարող են դիմել նաեւ նախնական մասնագիտական, միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք:

Քոլեջում ընդունելությունն իրականացվում է կենսաբանություն առարկայի ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, 2016թ. ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով ընդունելության քննություններից 8 եւ ավելի միավորներ ստացած դիմորդների միջեւ:

Քոլեջում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2016թ. օգոստոսի 15-ը, աշխատանքային օրերին ժամը 9:00-16:00.

Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում՝ օրինական ներկայացուցչի /ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի/ հետ ներկայացնում է՝

1) դիմում,

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը,

3) 4 լուսանկար /3X4 սմ/,

4) անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ ծննդյան վկայական մինչեւ 16 տարեկան դիմորդի համար, կամ զիվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական/

5) կցագրման վկայական / զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում/:

Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման եւ անցկացման համար քոլեջում նախապես վճարում է 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:

Քոլեջում ընդունելության քննություններն անց են կացվելու օգոստոսի 18-ից 20-ը:

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա ընդունվածներն առաջին տարին կուսումնասիրեն հանրակրթական առարկաներ:

Վճարովի համակարգում սովորողներն առաջին տարում կվճարեն 160.000 դրամ, մնացած տարիներին՝ ընդհանուր հիմունքներով, որոնց տարեկան չափերն են.

0913.02.5 «Քույրական գործ»-210.000 դրամ,
0912.02.5 «Մանկաբարձական գործ»-210.000 դրամ,
0916.01.5 «Դեղագործություն»-210.000 դրամ,
0911.01.5 «Ատամնատեխնիկական գործ»-220.000 դրամ,
0915.01.5 «Բուժական կոսմետոլոգիա»-220.000 դրամ,
0915.02.5 «Բուժական մերսում»-200.000 դրամ:

Քոլեջ ընդունված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

Քոլեջում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու կարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 28.11.2013թ. թիվ 1330-Ն որոշմամբ:

Վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմությամբ ուսանողները կտեղափոխվեն անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորողները սահմանված կարգով կստանան կրթաթոշակ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:

Հասցեն՝ ք.Կապան, Շահումյան 37ա:
Հեռախոս՝ 5-25-70, 094-45-99-36:

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11