Հայտարարվել է Սիսիան–Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ

24.12.2025 20:13
484

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է միջազգային մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով։

Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) համաֆինանսավորմամբ։

Գնումների գործընթացն իրականացվում է EBRD-ի հաճախորդների էլեկտրոնային գնումների հարթակի (ECEPP) միջոցով և այդ հարթակի օգտագործման պայմաններին համապատասխան։ Հետաքրքրված մասնակիցները կարող են մուտք գործել հարթակ հետևյալ հղումով՝ https://ecepp.ebrd.com/

Աշխատանքների շրջանակը ներառում է Սիսիան–Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի 24կմ կառուցում, որը հանդիսանում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն ECEPP հարթակում՝ դրա օգտագործման պայմաններին համապատասխան։ Միայն գրանցված և գնումների գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած մասնակիցները կունենան հնարավորություն ստանալու մրցութային փաստաթղթերը, պարզաբանումները, լրացումները և փոփոխությունները ECEPP համակարգի միջոցով։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ և մանրամասն տեղեկատվությունը (անգլերեն) հասանելի է հետևյալ հղումով՝ https://ecepp.ebrd.com/respond/YNRVZ2A3HV

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12