Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը. մանրամասներ հանրահավաքից

26.05.2024 20:25
737

Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ներկայացվեց  շարժման օրակարգն ու հայտարարվեց վարչապետի թեկնածուի անունը: 

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով՝  որպես հարգանքի տուրք Լոռիում բնական աղետից զոհված հայրենակցի հիշատակին: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն և աջակցություն հայտնեց  Լոռիում և Տավուշում բնական աղետի հետևանքով տուժածներին՝ աղոթք հղելով տուժածների շուտափույթ ապաքինման ու անհայտ կորածների գտնվելու համար:  

Նրա խոսքով՝ հանրահավաքը հայտարարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վճռական փուլի մասին:

Անդրադառնալով շարժման կողմից վարչապետի առաջադրվելիք թեկնածուին՝  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համոզմունք հայտնեց, որ նա պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն՝ հստակ ունենալով օրակարգային ուղղություններ:

«Նախ, այն պետք է լինի ներքին հաշտության կառավարություն՝ հիմնված արդարության և արդարադատության վրա, կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված:

Արտաքին հարաբերություններում պետք է վարի առանց հակա-ների քաղաքականություն՝ ամեն գնով սառեցնելով ներկայիս իրավիճակը, ապա դրանից բխած օրինակելի օրակարգի զարգացնի քաջ գիտակցելով խաղաղության արժեքը: 

Նոր կառավարությունը պետք է ձգտի խաղաղության՝ իրական կայուն արժանապատիվ և երկարաժամկետ, ուժի և սպառնալիքի կիրառման բացառմամբ, կարգավորի մարդասիարական խնդիրները՝ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված: 

Խաղաղության պայմանագրի շուրջ. իրական, խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղության ապահովմանը միտված բանակցությունները պետք է ներառեն նաև արցախցիների անվտանգ վերադարձի, լայն իմաստով, անվտանգության և, բոլոր իմաստներով, պաշտպանության խնդիրները»,-նշեց արքեպիսկոպոսը:

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացն էլ, ըստ նրա, պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո:

Այնուհետև կպատրաստվեն  և կանցկացվեն արտահերթ կամ հերթական ընտրությունները` ազատ և թափանցիկ, որոնց երաշխավորը կլինի անցումային կառավարության ղեկավարը՝ առանց հավակնություն ունենալու դրանց մասնակցել:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին պահանջեց վարչապետի հրաժարականը:

Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն էլ իր ելույթում ներկայացնելով վարչապետի թեկնածուի անհրաժեշտ որակների ու ունակությունների վերաբերյալ պատկերացումները, հայտարարեց, որ  բոլոր հանդիպումների ու քննարկումների մասնակիցները միակարծիք են եղել, որ  վարչապետի իրենց թեկնածուն պետք է լինի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ,   բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,-ասաց նա: 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին և հոգևոր եղբայրներին խնդրել է սառեցնել իր երեսնամյա ծառայությունը և պատրաստվում է անձնական պատասխանատվություն ստանձնել ողջ ընթացքի համար:

Այնուհետև նա հայտարարեց, որ Հանրապետության հրապարակից երթով շարժվելու են կառավարական ամառանոց՝ ակնկալելով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ներկայացնելու իրենց պահանջը:

Վարչապետ Փաշինյանը, սակայն, վաղ առավոտից Լոռու մարզում է` տեղում ծանոթանալով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40