Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսի թափուր տեղի համար

03.12.2021 19:29
3531

Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսի թափուր տեղի համար`

Нет описания.

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր` հարցազրույցի միջոցով, հաստատության կողմից նախապես կազմված բանավոր առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

Յուրաքանչյուր մասնակցին պատրաստվելու համար տրվելու է մինչև 15 րոպե ժամանակ իսկ պատասխանը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:       

Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,

4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում  մինչև 2021թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա  2021թ. դեկտեմբերի 28-ին ժամը 15.00-ին  «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե` ՀՀ Սյունիքի մարզի, ք. Գորիս, Հայկազունիների փող. 4 հասցե:

Տեղեկությունների համար զանգահարել` 094-59-54-18 077-78-22-79, հեռախոսահամարներով:

 

 

 

 

 

Պատերազմող տղա էիր, Ջերմուկում ու Արցախում լինեիր, ոչ թե քարոզարշավը պատերազմի վերածեիր. Կարապետյան

02.06.2026 00:42

Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ․ Արման Թաթոյանի դեմ կեղծ քարոզչության պատասխանը

02.06.2026 00:18

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների խզման հետևանքները ՀՀ-ի համար աղետալի կլինեն․ Քոչարյանի հարցազրույցը՝ РБК-ին

01.06.2026 19:58

Այո, մասնակցելու ենք առաջին դեմքերի բանավեճին, կանենք առավելագույնը, որ կառուցողական ստացվի․Նարեկ Կարապետյան

01.06.2026 19:32

Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան

01.06.2026 19:08

ԵՄ-ն դատապարտում է ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձ

01.06.2026 17:53

Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim

01.06.2026 17:51

Փաշինյանը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի արտոնություններից և շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև

01.06.2026 16:54

Ռուսաստանի սահմանած արգելքներն աստիճանաբար կվերացվեն ընտրություններից հետո․ նախարար

01.06.2026 16:50

Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. Կառավարության նոր ծրագիրը

01.06.2026 16:32

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար

01.06.2026 14:23

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12