ՀԲԸՄ նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին հասնել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարության ազատ արձակմանը

25.08.2024 14:25
923

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարության ազատ արձակմանը հասնելու կոչով։

ՀԲԸՄ-ի կայքում հրապարակած իր նամակում կազմակերպության ղեկավարը հիշեցրել է Էնթոնի Բլինքենին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր իսկ կոչը՝ պահպանել միջազգային և մարդու իրավունքների իր պարտավորությունները և հնարավորինս շուտ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին՝ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովից առաջ: 

«Ես խոսում եմ ՀԲԸՄ-ի բազմաթիվ և բազմազան անդամների անունից ամբողջ աշխարհում, բայց հատկապես ԱՄՆ-ում, երբ ասում եմ, որ մենք ավելի ու ավելի ենք անհանգստանում, որ ձեր խոսքերն ուշադրության չեն արժանացել և շարունակելու են անտեսվել:

Կարևոր է նշել, որ մենք որևէ լուր չենք լսել հայ բանտարկյալների մոտալուտ ազատ արձակման մասին, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կառավարության նախկին ութ անդամների, որոնք ձերբակալվել են, երբ անցած սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումից հետո փորձել են ավելի քան 120․000 հայերի հետ միասին լքել երկիրը։ Մեկ օրում ձերբակալվել են հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Եվ սա  բացի նախկին պետնախարար, ՀԲԸՄ վարչության նախկին անդամ, ինչպես նաև Հայաստանի և միջազգային մարդասիրական նպատակների համար շատ բան արած առաջատար բարերար Ռուբեն Վարդանյանից»,- իր նամակում ընդգծել է Պերճ Սեդրակյանը։

ՀԲԸՄ-ի ղեկավարը նույնքան մտահոգիչ է համարում այն ​​փաստը, որ մի շարք հայ ռազմագերիներ դեռևս պահվում են՝ խախտելով 2020 թվականին նրանց ազատ արձակելու Ադրբեջանի խոստումը, էլ չասած, անհայտ թվով քաղաքացիական պատանդների մասին:

«Այս բանտարկյալները կալանավորված են ներպետական ​​և միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որոնցից է կախված տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը  և որի մասնակից պետությունն է Ադրբեջանը։ Ամեն օրը կարևոր է այս երիտասարդ հայ զինվորների կյանքի համար, որոնց ընտանիքները շուրջ չորս տարի սպասում են նրանց ապահով վերադարձին: Այս բանտարկյալների ազատ արձակումն անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար»,- նշել է Սեդրակյանը ԱՄՆ պետքարտուղարին հղած իր ուղերձում։

Ըստ նրա, անկասկած է, որ այս նոյեմբերին Բաքվում COP29-ի անցկացումը և հատկապես այն «խաղաղության COP» դարձնելու Ադրբեջանի նպատակը լրջորեն կձախողվի, եթե այդ բանտարկյալները մնան կալանքի տակ։

«Եվ մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ եթե բանտարկյալները չազատվեն մինչև համաժողովի մեկնարկը, ապա հետո հաստատ չեն ազատվի, երբ նախագահ Ալիևը գործելու ոչ մի խթան չի ունենա։

Հիմա ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ցույց 

 տա իր առաջնորդությունը միջազգային աշխարհակարգի պահպանման գործում, հատկապես այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհում բազմաթիվ հակամարտություններ մարտահրավեր են նետում մարտական գործողությունների վարման կանոններին: Ամերիկայի, որպես ազատ աշխարհի առաջնորդի հեղինակությունը, կարծես, վտանգված է այսքան պատերազմների և թշնամական ագրեսիայի պայմաններում, որոնք անմեղ կյանքեր են ոչնչացնում:

ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայերը շարունակում են խորապես մտահոգված մնալ իրենց հայրենակիցների ճակատագրով, որոնք չափազանց երկար ժամանակ գերության մեջ են: Մենք երախտապարտ կլինենք թարմ տեղեկությունների համար այն ​​մասին, թե ինչ է արվում Ադրբեջանից բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու ձեր ջանքերի շրջանակում»,- ասված է ՀԲԸՄ նախագահի նամակում:

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17