Հեմոդիալիզի բաժանմունք Գորիսի բժշկական կենտրոնում

13.07.2015 14:30
2501

Երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց բուժսպասարկումը տեղում իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին Գորիսի բժշկական կենտրոնում բացվեց հեմոդիալիզի բաժանմունք: Մինչ այդ մարզում նման բաժանմունք գործում էր Կապանի բժշկական կենտրոնում: Ուստի Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների՝ երիկամային խնդիր ունեցող բնակիչները հասնում էին կամ մայրաքաղաք, կամ մարզկենտրոն: Հիվանդ մարդը երկար ճանապարհի անհարմարությունը հաղթահարելուց զատ նաեւ գիշերելու խնդիր պիտի լուծեր: Հիմա այդ խնդիրները հետեւում են:

Նորաբաց բաժանմունքը հագեցած է 30 հազար եվրո արժողությամբ գերմանական արտադրության սարքավորումներով, որոնք ըստ ամենայնի արհեստական երիկամներ են, մաքրում են արյունը եւ նորից մղում մարդու օրգանիզմ: Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց բաժանմունքի վարիչ Տաթեւիկ Շեգունցը, ինքը վեց ամիս վերապատրաստվել է «Արաբկիր», մեկ ամիս՝ «Մալաթիա» բժշկական կենտրոններում: Վերապատրաստում են անցել նաեւ կենտրոնի երկու բուժքույր եւ տեխնիկը: Իսկ մինչեւ օգոստոսի 15-ը տեղում մեթոդական եւ այլ կարգի օգնությամբ հանդես կգա «Մալաթիա» բժշկական կենտրոնի մասնագետը:

Բաժանմունքի բացմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, մարզի բժշկական կենտրոնների տնօրեններ, հյուրեր: Շնորհավորանքի խոսքում Սյունիքի մարզպետը նախ ընդգծեց այն հանգամանքը, որ մարզի բժշկական կենտրոնները թե հիմնանորոգման, թե բուժսարքավորումներով հագեցված լինելու տեսակետից բարվոք վիճակում են: Նշեց, որ օգոստոսին ավարտվելու է Մեղրու բժշկական կենտրոնի շինարարությունը, հոկտեմբերին իր դռները կբացի Կապանի հիմնանորոգված-վերակառուցված բժշկական կենտրոնը, Քաջարանի բժշկական կենտրոնն իր շենքային հարմարություններով եւ բուժսարքավորումներով հագեցվածությամբ համապատասխանում է ժամանակակից պահանջներին: «Ձեզ մնում է միայն բարեխիղճ ծառայություն, հիվանդին ընդամենը մի բարեհամբույր վերաբերմունք է անհրաժեշտ, - ասաց մարզպետը, - մարդն առանց այն էլ հոգեբանական վատ վիճակում է, երբ կորցրել է առողջությունը: Երբ բժիշկը մի քաղցր խոսք է ասում, բարի վերաբերմունք է դրսեւորում, հիվանդը դրանով էլ է ապաքինվում: Տասը տարի է, կրկնում եմ միտքը, թե այնպես պիտի անենք, որ մեր հիվանդը մայրաքաղաք չհասնի, եւ հիմա ասես թե դա մեզ հաջողվում է: Մեր բժշկական կենտրոնները շենքային բարվոք հարմարություններ ունեն, բուժսարքավորումներով հիմնականում ապահովված են, այն, ինչ չունենք, ժամանակի ընթացքում ձեռք կբերենք: Ամեն ինչ պիտի արվի, որ հիվանդի հավատը բժշկի հանդեպ վերականգնվի: Մանավանդ մարզի աշխարհագրական դիրքն է «ստիպում», որ առողջությունը կորցրած մարդն անպատճառ իր ապրած վայրում բուժսպասարկում ստանա»:

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Խաչատրյանի փոխանցմամբ՝ հեմոդիալիզի բաժանմունքում օգնություն է ստանում տասը հիվանդ՝ ինը Գորիսից, մեկը՝ Սիսիանից: Բուժսպասարկումը հեմոդիալիզի բաժանմունքը իրականացնում է պետպատվերի շրջանակում:

Արմիդա Ղուկասյանը երիկամային քրոնիկ անբավարարությամբ հիվանդ է հինգ տարի: Մինչ այդ չորս տարուց ավելի բուժվել է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, վերջին ժամանակներս շաբաթական երեք անգամ ստիպված էր հասնել Կապան՝ իր աշխատավարձի հիմնական մասը ծախսելով ճանապարհներին: Ասում է, որ իր համար դժվար էր 70 կմ ճանապարհ կտրել: Ուրախ է, որ այսուհետեւ անհրաժեշտ օգնություն է ստանալու իր բնակավայրում:

Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ այն հիվանդները, ովքեր բուժվում են Երեւանում, կարող են վերադառնալ եւ բուժումը շարունակել Գորիսի բժշկական կենտրոնում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22