Հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԱՄՆ կոնգրեսը հայանպաստ օրինագծեր է ընդունել

24.09.2021 18:47
1205

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայկական հանձնախմբի կոնգրեսականների առաջարկությունները՝ «Ազգային պաշտպանության լիազորությունների մասին» օրինագիծը փոփոխելու վերաբերյալ։ Դրանք հայանպաստ փոփոխություններ են և առնչվում են օրենքի 2022թվականի կիրառմանը։ «Ազգային պաշտպանության լիազորությունների մասին» օրենքն ընդունվում է ամեն տարի և վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին: Առաջարկները 8–ն էին, ընդունվել են 5-ը։ Դրանք նախատեսում են գերիների վերադարձ, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննում, առաջարկվում է նաև թուրքական «Գորշ գայլեր» խմբավորումը որակել ահաբեկչական կազմակերպություն։

Ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, սատարել Արցախին ամերիկյան օգնություն տրամադրելուն,  Թուրքիայի «Գորշ գայլեր» խմբավորումը ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն․ այս առաջարկներն է հավանության արժանացրել ԱՄՆ ներկայացուցիչների պալատը։ Ձայների ճնշող մեծամասնությամբ են ընդունվել այս հինգ օրենսդրական փոփոխություննները։ ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը Ներկայացուցիչների պալատի այս դիրքորոշումը համարում է կոնգրեսականների հավատարմության նշան ամերիկյան հանձնառություններին։ Ասում է՝ աշխատանքը հաջողվել է Հայ Դատի ու ԱՄՆ հայկական լոբբի ջանքերի շնորհիվ։  Գործը շարունակվելու է, որպեսզի Սենատում ընդունվող տեքստերի հետ հակասություն չլինի․

«Սա վկայությունն է ամերիկյան արժեհամակարգին՝ օրենսդիրների  հավատարմության»։

ԱՄՆ կոնգրեսականները սկզբում 8 առաջարկ էին ներկայացրել ներկայացուցիչների պալատ, բայց ընդունվել են 5-ը։  Մյուս երեքը, սակայն, չեն անտեսվել։ Դրանցով հստակ կոչ է արվում ամերիկյան կառավարությանը՝ դադարեցնել ռազմական օժանդակությունն ու  ռազմամթերքի տրամադրումը Ադրբեջանին։  Զրուցակցիս հիշեցնում է՝  համանման ձեռնարկները 1-2 ամիս առաջ արդեն հաշվի էին առնվել կոնգրեսականները․

«Ներկայացուցիչների պալատն ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով կասեցվեց Կոնգրեսի լիազորությունների տիրույթում գտնվող ռազմական օժանդակության հատկացումը Ադրբեջանին։ Խոսքը ուղղակի ռազմական օժանդակության ու նաեւ ռազմակրթական օժանդակության մասին է։ Առաջին հայացքից  թվում է, թե տապալել ենք ռազմական օժանդակության մասին առաջարկների ընդունումը, սակայն այդպես չէ, քանի որ մեկ ամիս առաջ համանման օրինագիծ է ընդունվել»։

Երեկ ընդունված նախագիծը կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝  հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերք և սպիտակ ֆոսֆոր օգտագործելու վերաբերյալ: Նախագիծը պահանջում է նաև հետաքննություն իրականացնել թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման մասով, որոնք 2020 թվականի պատերազում թիրախավորել են հայ բնակչությանը: Գեւորգ Ղուկասյանի պարզաբանմամբ՝ բայրաքթարների օգտագործումը արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ միայն ռազմական հանցագործություն է, այլեւ ամերիկյան օրենսդրության խախտում։ Նա կարեւորում է նաեւ օրինագծում Թուրքիայի «Գորշ գայլեր» խմբավորումը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին հիշատակումը․

«Վերջին շրջանում «Գորշ գայլեր»-ի գործունեությունը արեւմուտքում արմատական բնույթ է ստացել ու վտանգավորության աստիճանի է հասել։ Թուրքական բայրաքթար ԱԹՍ–ների մեջ կիրառվել են ամերիկյան արտադրության տեխնոլոգիաներ։ Ամերիկյան օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամերիկյան ռազմական արտադրանքը չի կարող օգտագործվել խաղաղ բնակչության նկատմամբ՝ այն էլ այլ պետությունների կողմից»։

 Ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագծերը, որպես փոփոխություն, ներառվելու են 2022 թվականի «Ազգային պաշտպանության լիազորությունների մասին» օրենքում։ Օրինագծերը դեռ պետք է քննարկվեն նաեւ Սենատում՝ փաթեթով։ «Եթե որևէ փոփոխության շուրջ Սենատն ու Կոնգրեսը հակասություն ունենան, կձևավորվի հակասությունը դիտարկող մեկ այլ մարմին»,-բացատրեց ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն՝ վստահեցնելով, որ  ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն աշխատում է, որ հակասություններ չլինեն։

Սպասվում է, որ Սենատը հաջորդ ամիս կքննարկի «Ազգային պաշտպանության լիազորությունների մասին» օրենքի իր տարբերակը: Մինչ այդ՝ հանձնախումբը աշխատում է Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների համակարգը ուժեղացնելու ուղղությամբ, որպեսզի  պատժամիջոցներ կիրառվեն նաև Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։ Մագնիտսկու պատժամիջոցները կիրառվում են պետությունների ղեկավարների նկատմամբ՝ մարդկության դեմ հանցանքներ ու մարդու իրավունքների ոտնահարմներ թույլ տալու համար։  Դա  նախատեսում է ֆինանսական ակտիվների սառեցում,  ԱՄՆ մուտքի արգելք։

hy.armradio.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21