ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդումը

07.07.2015 12:29
1853

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված «ԱԿ -74» տեսակի 5, 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս, շենք 15, բն. 8 հասցեին կից շինությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության նախնական գնահատման արդյունքում նախաքննական մարմինը.

Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու /ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետեր/, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու /ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետեր/, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար/ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու / ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ /, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար /ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ /:

Մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են:

Բոլոր մեղադրյալները պատշաճ հնարավորություն են ունեցել օգտվելու իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ու վերաբերելի այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն միջոցներից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

06.07.2015

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12