ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր

25.01.2023 12:48
855

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու և նրա օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում՝ անձամբ, որոշ դեպքերում՝ ՀՀ ՊԵԿ այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, որոշ դեպքերում՝ տարբեր անձանց օժանդակությամբ Հայաստանի Հանրապետություն տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած՝ մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու և մաքսազերծման համար այլ անհրաժեշտ տվյալները խեղաթյուրելու պայմաններում հիշյալ խախտումները չարձանագրելու, համապատասխան միջոցներ չձեռնարկելու և մաքսային բեռների անխոչընդոտ բաց թողնելը կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, հավելելով, որ բացի դրանից, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձն իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ՊԵԿ պաշտոնատար անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու, այն է՝ ներկրմամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների կողմից վերը նկարագրված չարաշահումները թույլ տալու պայմաններում համապատասխան միջոցներ չձեռնարկելու, փոխարենը՝ ապրանքների անխոչընդոտ բացթողումն իրականացնելու դիմաց կաշառք-գումարներ ստանալու հանցանքներում պաշտոնատար անձին չմերկացնելու, այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, 2022 թվականի նոյեմբերին վերջինից պահանջել և ստացել է կաշառք-գումար: 

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են շուրջ երեք տասնյակից ավել խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաև ապօրինի պահվող հրազեններ, որոնց դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են սույն քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված պաշտոնատար և այլ անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10