ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախում դատապարտված կամ մեղադրվող 20 անձ

15.12.2023 11:18
958

Հայաստանի արդարադատության նախարարությունից հայտնում են, թե ինչ հանցագործությունների մեջ են մեղադրվում ԼՂ–ից ՀՀ տեղափոխված դատապարտյալները և մեղադրյալները։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված կամ մեղադրվող թվով 20 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 11 բանտարկյալ, որոնցից միայն մեկն է հայտնաբերվել Վանաձորում. նա մեղադրվում է սպանություն կատարելու մեջ։

«Նրանք դատապարտվել կամ մեղադրվում են սպանություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու (այդ թվում` անչափահասի նկատմամբ), գողություն կատարելու համար»,- հայտնում է արդարադատության նախարարությունը։

Նախարարությունից նաև հայտնում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2494 անձ, որից 1324 կալանավորված անձ է, 1170–ը` դատապարտյալ:

Միաժամանակ, 2023թ. ընթացքում (հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում) պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 101 դատապարտյալ:

Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արդարադատության նախարարության նախագծին «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների փակման վերաբերյալ։ Նախատեսվում է փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները։

Փոխարենն իշխանությունները մտադիր են նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել 1200 դատապարտյալի համար։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40