ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը դատապարտել են արցախցիների մասին Հախվերդյանի խոսքերը

04.03.2019 12:40
1208

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ հաղորդավար Համլետ Ղուշչյանին տրված հարցազրույցի ժամանակ արցախցիների վերաբերյալ արտահայտություններին, դրանք խիստ դատապարտելի է համարել և «անգամ ներքին թշնամանք հրահրող»: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից: Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,- ասվում է գրառման մեջ:

Ռուբեն Հախվերդյանի արցախցիների վերաբերյալ արտահայտությունները դատապարտել է նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։ «Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը»:

yerkirmedia.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22