ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

17.05.2023 17:16
1175

Այսօր՝ մայիսի 17-ին, Կապան է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընկերակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի:

Արա Խզմալյանի սյունիքյան այցը կշարունակվի նաև մայիսի 18-ին, ինչի վերաբերյալ կտարածենք ամբողջական տեղեկատվություն:

Մարզկենտրոնում գտնվելու ընթացքում Արա Խզմալյանն ու Նորայր Նազարյանն այցելել են «Սյունյաց երկրի» խմբագրատուն, հանդիպել պարբերականի կոլեկտիվի հետ, ծանոթացել լրատվամիջոցի անցած ճանապարհին, ներկա ընթացքին և առաջիկա ծրագրերին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է «Սյունյաց երկրի» խմբագրակազմին՝ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, նշել լրատվամիջոցի դերը Սյունիքի մարզի առօրյան և հատկապես մշակութային կյանքը լուսաբանելու գործում:

Արա Խզմալյանը բարձր է գնահատել «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի գործունեությունը, որ 2021 թվականից կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Լրագրի խմբագիր Սամվել Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Արա Խզմալյանին և Նորայր Նազարյանին՝ թերթի հոբելյանը շնորհավորելու, անցած տարիների գործունեությունն արժևորելու և խմբագրության աշխատանքի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40