ՀՀ-ն բացահայտում է հանքերի իրական սեփականատերերին. նախկին պաշտոնյաներ են ի հայտ գալու

30.01.2019 17:47
1205

Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Այդ նպատակով անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։

Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Անինյանը՝ ելույթ ունենալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին:

 

Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով, ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն է։

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ չնայած Հայաստանը 50 երկրներից բաղկացած EITI-ի գլոբալ համայնքում համեմատաբար նորեկ է, անցած 2 տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցվել են մի շարք արդյունքներ։  

Առաջինը, ի դեմս EITI բազմաշահառու խմբի՝ Հայաստանի կառավարման համակարգում ստեղծվել ու կայացել է իրավահավասարության և կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքների վրա հիմնված կառավարություն - մասնավոր հատված - քաղաքացիական հասարակություն համագործակցության առաջին հարթակը։ Այս խմբի գործունեության արդյունքում ստեղծվել է ազգային զեկույցը, որը, EITI-ի ստանդարտի պահանջների համաձայն, ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։ Հաջորդ արդյունքը, նրա խոսքով, 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, որոնք մինչ այդ հասանելի չէին հանրությանը։ Միաժամանակ հրապարակվել ու մշտապես թարմացվում է երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման թույլտվությունների ռեգիստրը՝ ընդգրկելով ստանդարտով պահանջվող ողջ տեղեկատվությունը։ Բացի այդ, անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։ 

Փոխվարչապետը հավելեց, որ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլև դրանք հնարավորինս մատչելի ձևով հասցնել յուրաքանչյուր շահառուի. լինի դա հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար թե պետական ծառայող: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խթանել տեղեկացված հանրային բանավեճ և ունենալ իրական փոփոխություններ: Այդ նպատակով ստեղծվել է նաև EITI-ի պաշտոնական կայքը և հաշվետվությունների առցանց ներկայացման նորարարական հարթակը, որոնց միջոցով հանրությանն է ներկայացվում նախաձեռնության և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։

Հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման խնդիրն ավելի ակտուալ դարձավ, երբ անցյալ տարի հրապարակվեցին ոլորտի գերկենտրոնացվածության մասին վկայող աղաղակող փաստեր: Այդ մասին առաջինն իշխանափոխությունից հետո բարձրաձայնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի հանքարյունաբերության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտերում քրեական գործ հարուցվեց:

Ըստ գործի նյութերի՝ հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:

«Մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում այն տեսանկյունից, որ հնարավոր է, որ փաստացի շուկայի հիմնական մասը կառավարվի մեկ ընկերության կողմից և այստեղ նաև մրցակցության սահմանափակում կարող է տեղի ունենալ», - այդ ժամանակ հայտարարել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը: «Այդ իսկ պատճառով հանձնաժողովը կարծում է, որ այստեղ վերահսկողական գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավորինս թույլ չտրվի այդպիսի գործարքների իրականացումը և դրա հետևանքով մրցակցության սահմանափակում տեղի չունենա»:

Մինչեւ օրս թե՛ Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն, թե՛ Քննչական կոմիտեն չեն հաղորդում, թե խոսքը որ ընկերության մասին է՝ պատճառաբանելով, թե դա կխոչընդոտի քննությանը:

Մասնագետների կարծիքով, Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենամութ, գերշահույթներ ապահովող և կասկածելի ոլորտն է: Այժմ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է: Ամենամեծ եկամուտները գեներացվում են այստեղ: Բացի այդ, ընդերքի վաճառքից գեներացվող տնտեսական աճը ներառական չէ, քանի որ ոլորտում ներգրավված են բավականին քիչ թվով մարդիկ: Այժմ կառավարությունը խնդիր է դրել փոխել տնտեսական աճի այդ մոդելը:

Այստեղ ամենամեծ խնդիրը ընկերությունների իրական սեփականատերերին հայտնաբերելն է։ Փարձագետները վստահ են, որ իրական սեփականատերերի ցանկում կարող են հայտնաբերվել նախկին իշխանության ներկայացուցիչներ:

armtimes.com

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24