ՀՀ նախագահն այցելել է Հրանտ Դանիելյանի արվեստանոց

02.11.2023 10:22
998

Պապս՝ Արամայիս Դանիելյանը 1936 թվականին ձերբակալվում է Աղասի Խանջյանի մահվան մեջ հրապարակավ Լավրենտի Բերիային մեղադրելու համար, իսկ 1937 թվականին աքսորվում է Սիբիր:

Իր օրագրում գրում է. «Երևանից մեզ լցրին վագոնները և տարան: Ճանապարհը սարսափելի էր: Երկաթե վագոնները ամբողջովին սառցակալել էին: Ոմանք տաք հագուստով ճամպրուկներ ունեին, սակայն  ամբողջովին սառցակալել էին և չէին բացվում: Շատերը չդիմացան և ճանապարհին էլ մահացան, մյուսների դեմքը և վերջույթները ցրտահարվեցին: Երբ հասանք, նաչալնիկներից մեկը բղավում էր  «среди вас есть художники?»: Ես գնացի նրա մոտ և ասացի՝ ես եմ: Ասաց հետևեմ իրեն, ես այդ պահին շատ վախեցա ու նույնիսկ փոշմանեցի, որ այդպես ասացի...

Երբ եկանք, ասացին որ մի բան նկարեմ, որպեսզի համոզվեն, որ նկարիչ եմ: Ես պատին նկարեցի  մեր չքնաղ Սևանա լիճը և Արարատը: Նրանք գոհ մնացին, ասացին կմնաս տնտեսական բաժնում և լոզունգներ, ցուցանակներ կգրես: Երբեմն նաչալնիկները ինձ տանում էին իրենց կացարանների պատերին նկարելու, ես էլ փորձում էի դանդաղ նկարել, որովհետև իրենց մոտ տաք էր, ջեռուցվում էր:»

Եթե Արամայիս Դանիելյանը չունենար նկարելու շնորհ, գուցե չկարողանար ողջ մնալ և մենք էլ, որպես իր սերունդ չէինք լինի: Այս պատմությունը ես միշտ պահել եմ իմ մտքում հատկապես այն օրերին, երբ քաղաքական ընդդիմախոսները ինձ մեղադրում էին «նկարիչ լինելու համար»:

Իսկ այսօր ՀՀ Նախագահը այցելել էր հորս` Հրանտ Դանիելյանի արվեստանոց:

 

Դավիթ Դանիելյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40