ՀՀ վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

20.06.2019 11:13
1097

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով աշխատակազմի անդամներին, նշեց, որ Ռուստամ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես ՊԵԿ-ի նախագահի տեղակալ և այս ընթացում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ: Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Գիտեք, ոչ մի գաղտնիք չկա, այս առումով մենք գտնվում ենք շրջադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնութունն ունի կամք, որ Հայաստանում իսկապես լինի անկախ դատական համակարգ: Այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին իր կատարած աշխատանքի համար: Նա նշեց, որ Արտակ Զեյնալյանը Հայաստանում չէ և դա է պատճառը, որ այս հանդիպմանը ներկա չէ: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայեցնելու հնարավորություն կլինի:

«Ինձ համար շատ կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի, ես համոզված եմ, որ պարոն Բադասյանն ի վիճակի է նման մթնոլորտ ստեղծել, արդարադատության նախարարության համակարգին մոտիվացնել պոզիտիվ, կրեատիվ, ինովացիոն ոճի աշխատանքի: Ձեզ և նախարարության աշխատակիցներին հաջողություն եմ մաղթում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Արտակ Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավական բարդ աշխատանք է սպասվում, ես վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել ձեր սպասելիքները: Էական է այս փուլում բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես, հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է և քննարկվում է, կազմել այնպես, որ հանրությունը հստակ ունենա ակնկալիքներ՝ յուրաքանչյուր գործողության, հստակ վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի մասով:Բոլոր մեր ռազմավարական փաստաթղթերը այսուհետ այնպես կկազմենք, որ հստակ լինի, թե երբ, ինչ է պատրաստ լինելու, որ ոլորտում ինչ խնդիր ունենք, ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումը»,-ասաց նա:      

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին:
Բադասյանը մինչև ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը: Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին Երևանում: 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով: 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով: 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: 

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22