Հիշեցին սիրված երաժիշտ մանկավարժին

19.04.2022 16:56
2970

Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված կապանյան երաժշտաարվեստի երախտավորներից Իրինա Դավիդյանին։ Երաժիշտ մանկավարժը, ծնված լինելով Բաքվում և հանգամանքների բերումով տեղափոխվելով Կապան, ստեղծագործական արգասովոր ուղի է անցել։ 1996-ից որպես երգեցողության դասատու անդամագրվելով Կապանի     № 2 երաժշտական  դպրոցին, զուգահեռ դասավանդել է Կապանի երաժշտական ուսումնարանում (այժմ՝ արվեստի պետական քոլեջ): Անգնահատելի է նրա ավանդը Կապանում՝ երգարվեստի տարածման, ինչպես նաև մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Նրա  սաները հանրապետության և միջազգային մրցույթներում մրցանակային տեղեր են գրավել՝ արժանանալով մրցանակների: Ինքն էլ 2017-ին Մոսկվայում մասնակցել է  երգիչ-կատարողների միջազգային մրցույթին՝ արժանանլով առաջին կարգի մրցանակի:

Հուշ-երեկոյին Իրինա Դավիդյանի մարդկային արժանիքները  և վաստակը արժևորեց Կապանի արվեստի պետական  քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը,հուշեր ներկայացրեց Կապանի դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը, ում դասավանդել է սիրված դասախոսը: Նրա սաները և գործընկերները հանդես եկան հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Քոլեջի նախկին տնօրեն Վարդան Քոչարյանը Ի. Դավիդյանի դստերը հանձնեց շնորհակալագիրը, որ պիտի հանձնեին նախորդ ուսուցչի  օրվա կապակցությամբ, բայց նրա վերահաս մահվան պատճառով հնարավոր չեղավ...

Իսկ ամենավերջում էկրանից հնչեց Իրինա Դավիդյանի կենդանի կատարումը՝ ավելի հուզական դարձնելով մթնոլորտը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40