Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողները ևս կկարողանան ստանալ պարգևատրումներ

25.07.2019 12:25
1120

ՀՀ կառավարությունը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ ընդունեց նոր որոշում: Ըստ որոշման, պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կատարվում է փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս պարգևատրումներ ստանալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատողների՝ տվյալ կիսամյակի ընթացքում աշխատած ժամանակահատվածը:

Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման համաձայն՝ պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա եւ (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում աշխատել են նշված ժամանակահատվածի մեծ մասը, սակայն աշխատանքների ամփոփման ժամանակ գտնվում են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ եւ չեն կարող օգտվել օրենքով սահմանված պարգեւատրումից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ նախատեսել սույն կարգավորումը:

Այս նախագծով նախատեսվում է սահմանել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվող, սակայն տվյալ կիսամյակում աշխատած աշխատողների պարգեւատրման իրավական հիմքերը։

yerkirmedia.am

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10