Հոբելյան եւ խնդիրներ

18.12.2018 17:48
1489

2018թ. նոյեմբերի 26-ին` Գորիսի «Միրհավ» հյուրանոցային համալիրի դահլիճում, կայացել է միջազգային կոնֆերանս՝ նվիրված արյունաբանության եւ փոխներարկաբանության կարեւորության խնդիրներին ու Հայաստանի հարավային տարածաշրջանը սպասարկող «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲ ընկերության հիմնադրման 50-ամյակին:

Գիտագործնական միջազգային կոնֆերանսին մասնակցել են գիտնականներ եւ ոլորտի մասնագետներ արտերկրից, Հայաստանի առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ գիտնականների եւ մասնագետների պատվիրակությունը՝ հանրապետության գլխավոր արյունաբան, բժշկական գիտ. թեկ. Սամվել Դանիելյանի գլխավորությամբ:

Նրանք պատվոգրեր են հանձնել Գորիսի արյան փոխներարկման կայանի եւ իրավահաջորդ ընկերության՝ Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանի երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային գործունեություն ծավալած նախկին ու ներկա բուժաշխատողներին՝ արյան կայանի հիմնադրման 50-ամյակի առթիվ:

Հայաստանում արյունաբանության հիմնադիր, գիտության վաստակավոր գործիչ, նշանավոր վիրաբույժ  եւ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի հայրենիքում` Երեւանից ժամանած պատվիրակության ղեկավար, կոնֆերանսի նախագահ Սամվել Դանիելյանը հրապարակեց  ոլորտի բարձր պարգեւով Ռ.Հ. Յոլյանի անվան հուշամեդալով «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն Արթուր Առաքելյանին պարգեւատրելու մասին, ինչին Արթուր Առաքելյանն արժանացել է մարզում արյան ծառայության զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար:

Բանախոսը հիշեցրեց, որ 1982թ. հունիս-հուլիսին Լենինականի զինվորական զորամասում բժշկական ծառայության լեյտենանտի կոչում հայցող՝ «Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ուսանող Արթուր Առաքելյանը նույնն է մնացել առայսօր»:

Կոնֆերանսի մասնակիցների հոտնկայս ծափահարությունների ներքո ՀՀ առողջապահության նախարարության պետական պարգեւը Սամվել Դանիելյանը հանձնեց «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն, առողջապահության ճանաչված կազմակերպիչ, Շինուհայրի պատվավոր քաղաքացի Արթուր Առաքելյանին:

Դահլիճն այնքան բուռն արձագանքեց այս պարգեւատրմանը, որ թվաց, թե ավելի մեծ մի պարգեւ դեռ սպասում է հայրենական առողջապահության նվիրյալին: Մանավանդ որ այս տարի  Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի տարելիցն է: 1988-89թթ. նա իրագործել էր աղետի գոտում համաճարակի բռնկման կանխարգելիչ հրաշքը: Չէ՞որ նման երկրաշարժից հետո, սովորաբար, ավելի մեծ մարդկային զոհեր է պատճառում պարտադիր համաճարակը: (1988թ դեկտեմբերի 8-ին Գորիսի շրջանային սանէպիդկայանի բժիշկ Արթուր Առաքելյանին` ընդամենը 29-ամյա բժշկին վստահվեց առանձնակի կարեւորության պետական խնդիրը: Բժշկական ծառայության լեյտենանտ Արթուր Առաքելյանը դարձավ Խորհրդային Հայաստանի քաղաքացիական պաշտպանության գնդում հատուկ հանձնարարված առաջադրանքի հուսալի իրականացման երաշխավորը եւ կատարողը: Նա նշանակվեց աղետի գոտու համաճարակային ծառայության պետ՝ նստավայրը` ք. Լենինական):

Այդ սխրանքի իրականացումը մնում է անվանի բժշկի մատուցած ներդրումների շարքում: Նոր Հայաստանում բժշկի վաստակը գուցեեւ արդար գնահատականի արժանանա:

Կոնֆերանսին մասնակցել են Սյունիքի մարզպետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրեններ եւ փոխտնօրեններ, վիրաբույժներ, մանակաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ, թերապեւտներ, նյարդաբաններ, անեսթեզիոլոգներ, բժիշկ-լաբորանտներ, լաբորանտներ, բուժքույրեր: Նրանք լսել են ներկայացված դասախոսությունների գիտաուսումնական ծրագիրը: Ոլորտի արդի պահանջների ներքո մասնագիտական սերտիֆիկատներ ստանալու համար ընդունվել են ներկայացված հայտերի հաշվառում՝ անձնակազմի մասնագիտական զարգացման գծով ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացնելու նպատակով:

Երեւանից ժամանած մասնագետներն ուսումնասիրել են «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան»  ՓԲ ընկերության գործավարական փաստաթղթերը, այցելել են արյան բանկ, ծանոթացել արտակարգ իրավիճակների արյան բանկի անձեռնմխելի պաշարների համակազմին, որակյալ արտադրանքի ստեղծման մասնագիտական պայմաններին եւ անձնակազմի հմտություններին, շենքային պայմաններին ու ոլորտի սարքավորումների հնարավորություններին:  Առանձնահատուկ գնահատական է ստացել դոնորական արյան վարակային անվտանգության ապահովման լաբորատոր հետազոտությունների իրականացման գործընթացը, մարզի համայնքներում` կամավոր արյան դոնորների քարոզչության շարունակական ծրագրերի կենսագործման եւ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով խնդիրների կարեւորությունը:

Հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կենտրոնները պարտավոր են նախապես ունենալ արյան բաղադրամասերի` Էրիթրոցիտար զանգվածի եւ պլազմայի պաշարներ, արյան դոնորներ ուղղորդել արյան փոխներարկման կայան կամ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրով նախօրոք ձեռք բերել ու հիվանդանոցում պահեստավորել արյան բաղադրամասեր, ժամանակին` շտապ եւ անհետաձգելի փոխներարկումային բուժօգնության համար համաձայն կնքված պայմանագրերի:

Երեւանից ժամանած պատվիրակության մասնագետները Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ ներկայացրեցին եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում արձանագրեցին դռների եւ պատուհանների փոխարինումը, շենքի գազիֆիկացումը եւ նորոգումը (բացառությամբ տանիքի ծածկի), վերելակի մոնտաժումը` 3-րդ հարկում դոնորի արյունատվությունից հետո արյան դոնորին բակ անվտանգ տեղափոխելու համար: Բնակավայրերում դոնորական արյան արտագնա հավաքման համար նոր ավտոմեքենայի դեպքում` այն միաժամանակ հնարավորություն կտա Երեւան քաղաքում փոխանակվող արյան բաղադրամասերի տեղափոխման եւ լաբորատոր  թեսթ-համակարգերի փոխադրման ժամանակ սառցային շղթայի ապահովման, թափոնների վնասազերծման կենտրոն տեղափոխման համար:

Խաչաձեւ ռոտորով ցենտրիֆուգա սարքի, -400C սառցարանների, ժամանակակից դոնորական բազկաթոռի, սառնարանների, բիոքիմիական անալիզատորի ձեռքբերումը համարվել են անհետաձգելի:

Կոնֆերանսի ծրագիրը` մարզային բժիշկների գիտագործնական ուսուցման, արյունաբանության եւ փոխներարկաբանության արդիական հարցերին նվիրված մեթոդական օգնություն էր:

Կոնֆերանսի նախագահ Սամվել Դանիելյանի հանդիսավոր բացման խոսքից հետո ելույթ ունեցավ «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն Արթուր Առաքելյանը: «Արյան փոխներարկման կայան. անցյալ, ներկա եւ զարգացման հնարավոր ուղիները» թեմայով զեկուցեց  բժիշկ-լաբորանտ Ժասմեն Հայրապետյանը: Տեսաժապավենի վրա ցուցադրվեց բ.գ.դ., պրոֆեսոր Միհրան Նազարեթյանի դասախոսությունը (դոնորական արյան որակը եւ անվտանգությունը):

Այնուհետեւ ելույթ ունեցան Կազանի պետբժշկական ակադեմիայից բ.գ.թ. Ելենա Բելսկայան (արյան ծառայության կլինիկո-ախտորոշիչ լաբորատորիայի կազմակերպման փորձը), «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից» բ.գ.թ. Նելլի Մուսայելյանը (փոխներարկաբանության իմունաարյունաբանական խնդիրները), Մարինե Մելիք-Անդրեասյանը (սակավարյունությունների վաղ ախտորոշման եւ բուժման հիմնախնդիրները), բ.գ.թ. Հեղինե Խաչատրյանը (հեմոսթազի համակարգի դերը փոխներարկաբանության մեջ), Մոսկվայի օրտոկլինիկալ-դիագնոստիկա ընկերությունից կ.գ.թ. Իգոր Լոնինը (իմունաարյունաբանական լաբորատորիաների գործիքային ապահովման ժամանակակից պահանջները), Թբիլիսիից ժամանած մասնագետներ:

Գիտագործնական կոնֆերանսին հաջորդաբար նախագահել են կենսաբանական գիտ. դոկտոր, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի, էկոլոգիայի եւ կենսագործունեության անվտանգության ակադեմիայի, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիկոս, Երեւանի պետբժշկական համալսարանի պրոֆեսոր, արյունաբանական կենտրոնի տնօրենի գիտության գծով փոխտնօրեն Պետրոս Ղազարյանը, արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն, բժշկական ծառայության փոխգնդապետ Մարգարիտա Հակոբյանը:

Կոնֆերանսին մասնակցել են գիտքարտուղար Լուսինե Սահակյանը, արյունաբանական կենտրոնի կազմբաժնի վարիչ Մարիամ Դանիելյանը, Արյան բանկի առաքման բաժնի վարիչ Արմինե Ստեփանյանը, «Կոտայքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն Թադեւոս Սեյրանյանը, բժիշկ-լաբորանտ Գայանե Գեւորգյանը, բժիշկ-ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը:

Կոնֆերանսին ներկա էին Սյունիքի մարզպետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրեններ Լուսինե Վարդանյանը (Մեղրի), Լյուդմիլա Հարությունյանը (Բռնակոթ), Անիկ Գրիգորյանը (Անգեղակոթ), Շուշաննա Թեւանյանը (Շինուհայր), Ժակլին Ավետիսյանը (Տեղ), Կարինե Հարությունյանը (Գորհայք), Նատալյա Հակոբյանը (Վերիշեն), Աշոտ Թելունցը (Խնձորեսկ), Արմեն Ղահրամանյանը (Քաջարան), փոխտնօրեններ Լեւոն Հարությունյանը (Գորիս), Վարդուշ Թեւանյանը (Սիսիան), Արմեն Սաֆարյանը (Կապան), եւ Կապանի բժշկական կենտրոնում արյան ծառայության գծով ներկայացուցիչ Դոնարա Հախումյանը, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Սյունիքի տեսչությունից Լենա Մալինցյանը, հիվանդանոցներում աշխատող տասնյակ բժիշկներ` Սոնա Անտոնյանը, Ալվարդ Հայրապետյանը, Ռուզաննա Մարտիրոսյանը, Կարինե Յոլյանը, Լիլիա Մանուցյանը, Լիլիա Թադեւոսյանը, Սիրակ Սիրականյանը, Լուսինե Շահնազարյանը եւ ուրիշներ:

Կոնֆերանսի ավարտին՝ «Կոնցեռն էներգոմաշ» ֆիրմայի ներկայացուցիչը տեսաժապավենի վրա ներկայացրեց «Արյան կայանների ժամանակակից սարքավորումները» առաջարկությունների փաթեթը: Սակայն «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲ ընկերությունն այդ մատակարար կազմակերպությանը որեւէ առաջարկ չներկայացրեց, քանի որ ծախսատարության պատճառով երաշխիք չուներ, որ պատերազմի առաջնագիծը սպասարկող արյան կայանին օգնության ձեռք կմեկնեն խոշոր հարկ վճարող կազմակերպությունները:

Մեղրի-Արտաշատ տարածաշրջանում արյան փոխներարկման միակ կայանի նշված խնդիրների իրագործման համար մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները տարիներ շարունակ չեն օժանդակել ազգային անվտանգության, ռազմավարական կարեւորագույն հիմնարկի մարդասիրական առաքելությանը: 

Ունկնդիրներն ի գիտություն ընդունեցին վերջին տարիներին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման ու զոհերի հիշատակի ոգեկոչման, մարդասիրական արժեքների հաստատման ուղղությամբ Արթուր Առաքելյանի քարոզչական գործունեությունը, ինչին քաղաքացիներն արձագանքել են դոնորային արյունատվությամբ:

Իսկ քառօրյա պատերազմի ժամանակ կամավոր, անվարձահատույց դոնորական արյուն հանձնած շուրջ 200 քաղաքացիների անվանական հիշատակումը կատարվել է Հայաստանի գրողների միության անդամ, բժիշկ Արթուր Առաքելյանի հեղինակած «Հետքեր երկրի վրա» անտիպ գրքում:

Հ.Գ.

Արթուր Առաքելյանին «Առողջապահություն եւ ստեղծագործություն» անվանակարգով հանձնվեց Շնորհակալագիր` ոլորտի պահպանման եւ հետագա զարգացման, Գորիսը  2018թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի բարգավաճման մեծ ներդրումի համար, վավերացված` Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Գ.Ե. Տրապեզնիկովի կողմից: 

«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ

Նկարում՝ Արթուր Առաքելյան

 

 

 

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10