Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

15.11.2019 21:07
1220

Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։

Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն ենք ներկայացնում։

  1. արենդա – վարձակալություն
  2. բարիեր – 1.պատնեշ, արգելափակոց, 2․փխբ․խոչընդոտ
  3. դիսկոմֆորտ – անհարմարություն, անհարմարավետություն
  4. էմոցիոնալ – հուզական, զգացմունքային
  5. էնտուզիազմ – խանդավառություն, ոգևորություն
  6. իմպուլս – ազդակ, խթան
  7. ինգրեդիենտ – բաղադրամաս, բաղադրիչ
  8. ինտերվալ – ժամանակամիջոց
  9. պանորամա – համայնապատկեր
  10. լեքսիկոն – բառապաշար
  11. մոդեռնիզացիա – արդիականացում
  12. նոթիֆիքեյշն – ծանուցում
  13. շեդևր – գլուխգործոց
  14. պեսիմիստ – հոռետես
  15. պրեսսինգ – ճնշում
  16. պրետենզիա – 1․պահանջ, հայց, 2․ հավակնություն, նկրտում, 3․ բողոք
  17. պրինցիպ – սկզբունք
  18. պրոգրես – առաջընթաց, առաջխաղացում
  19. ռեգրես – հետընթաց, նահանջ
  20. ռեպերտուար – խաղացանկ, երգացանկ
  21. ռեֆորմատոր – բարեփոխիչ
  22. սերտիֆիկատ – հավաստագիր, վկայագիր
  23. ստաբիլ – կայուն, հաստատուն
  24. սֆերա – ոլորտ, բնագավառ
  25. վարիանտ – տարբերակ
  26. տրանզիտ – տարանցիկ
  27. տրանսկրիպցիա – տառադարձում
  28. օպտիմիստ – լավատես
  29. ֆլակոն – սրվակ
  30. ֆունդամենտալ – հիմնարար

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40