Միջազգային համարում ունեցող մարզիչ-մանկավարժը

12.04.2024 14:32
965

Մասնագիտական կողմնորոշումը դյուրին էր Սուրեն Ղազարյանի համար. հասակ է առել աթլետիկայի նվիրյալ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արկադի Ղազարյանի ընտանիքում: Այլընտրանքի խնդիր չի ծագել: Միջին դասարաններից սկսած աթլետիկայով է զբաղվել Կապանի մանկապատանեկան մարզադպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Բուհական տարիներին նրա մասնագիտական աշխատանքն ուսանողական գիտաժողովում արժանացել է երկրորդ մրցանակի:

1982-ին սկսել է մարզչամանկավարժական գործունեությունը Կապանում, որը ձգվեց մինչև 2004 թվականը: Մարզչական աշխատանքին զուգընթաց ֆիզիկական կուլտուրա է դասավանդել Կապանի հանրակրթական դպրոցներում: 1989-ից 2004-ը ղեկավարել է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը: Ութ տարի Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն էր, նաև եղել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահության անդամ (1992-2004 թթ.): 1989-2004 թթ. ղեկավարել է Կապանի աթլետիայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը՝ շարունակել է մարզական գործունեությունը, մարզել է Հայաստանի աթլետիկայի հավաքական թիմերը:

Այդ ժամանակամիջոցում նրա սաները դարձել են Հայաստանի աթլետիկայի, Համահայկական խաղերի չեմպիոններ ու մեդալակիրներ, աթլետիկայի համամիութենական (ԽՍՀՄ) և ԱՊՀ մրցումների ու Աթլետիկայի միջազգային մրցումների մրցանակակիրներ: Գործունեության ընթացքում դրսևորել է կազմակերպչին հատուկ ունակություններ. ձեռնամուխ էր եղել Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի մասնաշենքի (աթլետիկական մարզասրահ) կառուցմանը, որի նախագիծն ու հողահատկացումը հաստատվել էին սպորտի նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կապանի քաղխորհրդի գործկոմի կողմից: Ավա՜ղ, գործը կիսատ մնաց Խորհրդային Միության փլուզման և հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով սկսված պատերազմի պատճառով...

2004 թվականը բեկումնային է եղել նրա մարզչական կարիերայում, որոշել է անցնել միջազգային մարզչական գործունեության և տարբեր երկրների աթլետիկայի ֆեդերացիաների և Ազգային օլիմպիական կոմիտեների հրավերով, պայմանագրային հիմունքներով աշխատել է արտերկրում: Առաջին երկիրն Իրանն էր, որտեղ մարզել է այդ երկրի ազգային հավաքականը, այնուհետև Հարավային Կորեան, որտեղ ազգային հավաքականի ցատկերի գլխավոր մարզիչն էր, նույն գործունեությունը շարունակել է Բահրեյնի Թագավորությունում և Ֆինլանդիայում: Տարբեր մարզական միջոցառումներ է կազմակերպել Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում, Բահրեյնում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում և այլուր:

Սուրեն Ղազարյանն աթլետիկա մարզաձևից ճանաչվել է Հարավային Կորեայի (2008 թ.) և Ֆինլանդիայի (2016 թ.) տարվա լավագույն մարզիչ, արժանացել է Հարավային Կորեայի նախագահի շնորհակալագրին, Միջազգային օլիմպիական կոմիտեի և Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի գնահատանքի և ճանաչման հավաստագրերին:

Աթլետիկայի մարզումների վերաբերյալ բազմաթիվ մարզչական դասընթացներ է վարել Ֆինլանդիայում և Հարավային Կորեայում: Վերջինիս աթլետիկայի ֆեդերացիայի առաջարկությամբ ու հովանավորությամբ աթլետիկայի մարզումների վերաբերյալ գիրք է գրել և նկարահանել է ուսումնամեթոդական տեսաֆիլմ: Գիրքն իր հեղինակային իրավունքով 2009 թ. հրատարակվել է Սեուլում, բացի այդ իր ուսումնամեթոդական ձեռնարկն ու տեսաֆիլմը, որպես աթլետիկայի մարզումների մեթոդիկայի այլընտրանքային մոտեցումների ուղեցույց, Հարավային Կորեայի աթլետիկայի ֆեդերացիան մատուցել է հարավկորեական մարզակումբներին և մարզական կրթօջախներին:

Նրա սաները մասնակցել են երեք օլիմպիական խաղերի, որից երկուսը՝ եզրափակիչ մրցումներում՝ Պեկին՝ 2008 թ., Ռիո դե Ժանեյրո՝ 2016 թ., Տոկիո՝ 2000 թ.: Ինքն անձամբ մասնակցել է երկու օլիմպիական խաղերի և այլ բարձրակարգ մրցումների:

Սուրեն Ղազարյանն այժմ էլ Ֆինլանդիայում շարունակում է մասնագիտական գործունեությունը՝ որպես աթլետիկայի մարզիչ-խորհրդատու՝ բարձրակարգ աթլետների մարզումների և մրցելույթների վերլուծաբան:

Ապրելով հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու՝ չի կտրել կապն իր ծննդավայրից: Կապանի աթլետիկայի մարզադպրոցի գործունեությունը և կապանցի մարզիկների մրցելույթները միշտ նրա տեսադաշտում են: Կապանի մարզադաշտի հեռացատկի (եռացատկի) հատվածն արդիականացնելու, ինչպես նաև հարազատ մարզադպրոցի սաների մարզումները և հարազատ քաղաքում անցկացվող մրցումները լավագույնս կազմակերպելու նպատակով Կապանին  նվիրաբերել է միջազգային չափանիշներին համապատասխանող 60 մետր երկարությամբ «Մոնդո» ֆիրմայի ռետինե ծածկույթ, որը միակն է Հայաստանում:

Սերվելով մարզական ընտանիքում՝ Սուրեն Ղազարյանը ոչ միայն շարունակել է ընտանեկան լավագույն ավանդույթները, այլև ստեղծել է մարզական ընտանիք: Կինը՝ Նարինե Ղազարյանը, գեղարվեստական մարմնամարզուհի է, սպորտի վարպետության թեկնածու: Կապանի մարմնամարզության մարզադպրոցի առաջին սաներից է՝ Հայաստանի առաջնության հաղթող, բազմաթիվ մրցումների մրցանակակիր: Որպես մարզիչ աշխատել է Կապանի մարմնամարզության և աթլետիկայի մարզադպրոցներում: Աշխատել է նաև հարավկորեացի գեղասահորդների հետ՝ ֆիզպատրաստության մարզիչ, և Բահրեյնում՝ աղջիկների աթլետիկայի մարզիչ: Ֆինլանդիայում բարձրագույն կրթություն է ստացել, նախադպրոցական հաստատությունում կազմակերպում է մարզական ժամանցներ, տարաբնույթ միջոցառումներ:

Սուրեն Ղազարյանի որդիները մանկուց զբաղվել են աթլետիկայով: Երկուսն էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շրջանավարտ են, ավագը՝ Դավիթ Ղազարյանը, ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մարզչի կոչում ունի, իսկ կրտսերը՝ Վանը, ընտրել է կինեզիոլոգիայի մասնագիտությունը: Դավիթը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր Կապանի շրջանի դպրոցներում, իսկ Վանը Ֆինլանդիայում հայտնի կինեզիոթերապիստ է, «Delgado Body» մարմնի շտկման ստուդիայի հիմնադիր:

Վահրամ Օրբելյան

 

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56