Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. խմբագիրներ

26.06.2022 10:50
3635

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։ Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին:

Հայտարարությանը միացել են՝

1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի եւ «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10. Շավարշ Գեւորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11. Սեւակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի եւ «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13. Տաթեւ Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր

17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր

18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր

19. Աստղիկ Մաթեւոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

21․ Գևորգ Էմին-Տերյան - Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր

22. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր

23. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագիր

24. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր

25. Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

27. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

28․ Մարգարիտա Դավթյան- Meganews.am կայքի գլխավոր խմբագիր 

Հայտարարությունը բաց է միանալու համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40