Հրավառ նյութերի պահեստները պետք է լինեն առնվազն 40 մետր հեռու

25.08.2022 19:43
2648

Հրավառությունների կազմակերպման խստացման հարցը կառավարությունում է դեռ 2020-ից։ Նախագիծը գրեթե սահմանափակում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլ տալով դրանք կիրառել բացառապես պետական և համայնքային տոներին, այն էլ՝ կոնկրետ կառույցների կողմից։

Վերջին ցավալի իրադարձությունները նախագիծը շտապ վերադարձրին օրակարգ։ Խորհրդարանում այն կքննարկվի արդեն սեպտեմբերին՝  արտահերթ։ Մինչ հրավտանգ նյութերի վաճառքը կկարգավորվի օրենքով, Հայաստանի շուկաներում, առեւտրի կենտրոնների տաղավարներում դեռ ազատորեն վաճառվում են դրանք։  

Հրավառ նյութերի մանրածախ վաճառքը թույլատրվում է օրենքով։ Դրանց ներկրման համար ևս հատուկ լիցենզիա չի պահանջվում՝ դարձյալ օրենքով։ Սա նշանակում է, որ ցանկացած տեղ, ցանկացած առևտրի կետում կարող են վաճառվել հրագործական արտադրատեսակներ, նույնիսկ՝ մթերային խանութներում։ Վերահսկման ենթակա է բացառապես պահեստավորումը, բայց այս դեպքում էլ ստուգայցեր լինում են միայն  կոնկրետ ահազանգի դեպքում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության փորձագետ Արմեն Հովակիմյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում վերջին ստուգումներն, իհարկե, որոշակի թերություններ էին արձանագրել, բայց բացառապես շենքի հրդեհային անվտանգության պայմանների մասով։ Հրագործական արտադրատեսակների կանոնների խախտման, առավել ևս պահեստավորման խնդիրների վերաբերյալ ահազանգ տեսչական մարմնում չեն ստացել։ Չկա ահազանգ՝ չկա ստուգայց, եթե, իհարկե, տեսչականի տարեկան ծրագրով նախատեսված չէ ստուգում։

«Տեսչական մարմինը կոնկրետ Սուրմալուի դեպքի վերաբերյալ ոչ մի գերատեսչությունից նման ահազանգ կամ ինֆորմացիա չի ստացել, որ տվյալ տարածքում կա նույնիսկ պահեստավորմանն առնչվող ռիսկ։ Տեսչական մարմինը հետախուզական ոչ մի գործառույթ չունի՝ կասկածելու, մտնելու, խուզարկելու»։

Հրավառ նյութերի պահեստներ ունեցող բոլոր տնտեսվարողներն ամեն տարի պարտադիր պետք է փորձաքննվեն ու դրական եզրակացություն  ունենան։ Հակառակ դեպքում նախատեսված է մեկ մլն դրամի տուգանք, որին հաջորդում է օբյեկտի գործունեության կասեցումը։ Տեսչական մարմնի փորձագետ Արմեն Հովակիմյան․

«Նման պահեստները բանուկ հատվածներում, հասարակական օբյեկտներում չեն թույլատրվում։ Պետք է լինի առանձին տեղ, խրամուղի, 40 մետր շառավղով ոչ մի այլ օբյեկտ չպետք է լինի, որովհետև դրանք համարվում են հրդեհապայթյունավտանգ։ Դրանք ոչ միայն պայթում, այլև վառվում են։ Փոքր տարածքում այդ քանակի պահեստավորման դեպքում այրումից առաջացած գազերի հետևանքով փոքր տարածքում առաջանում է պայթյուն։ Դա հենց հեղուկ վառելիքն է, նավթամթերքային արտադրատեսակներն են, որոնք հրդեհապայթյունավտանգ են»։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», ինչպես նաև «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են տեխնիկական և անվտանգային կանոնների բազմաթիվ պահանջներ։ Բայց շատ դեպքերում և վայրերում դրանք չկան կամ չեն պահպանվում․ դա են փաստում նաեւ տեսչական ստուգումները։ Այդպես էր նաեւ «Սուրմալու» շուկայի չարաբաստիկ պահեստի դեպքում։ Հրդեհը հենց դյուրավառ նյութերի պահեստից է սկսվել՝ խիստ հրավտանգ նյութերից՝ ասում է ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության՝ հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։

«Սուրմալուում» շուկայում ստուգումների հերթը դյուրավառ նյութերի պահեստին անցյալ տարվա ստուգումից հետո այդպես էլ չէր հասել․ տեսչականի վերջին ստուգումը 2021-ի մարտին էր։ Հայտնաբերված տասնյակ խախտումների վերացված լինել-չլինելը ստուգելուն տեսուչների «ձեռքը չէր հասել». հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության փորձագետ Արմեն Հովակիմյան։

«Տեսչական մարմինը նման հետախուզական միջոցառում իրականացնելու ոչ լիազորություն ունի, ոչ էլ իրավասություն։ Եթե ահազանգ կա, տեսչականը գնում է դրա հետքերով։ Որպես հրդեհապայթյունավտանգ պահեստ այն չի գրանցվել, ըստ այդմ էլ՝ դրա վերաբերյալ որևէ կարգադրագիր չի տրվել։ Համենայն դեպս՝ տեսուչի կողմից տվյալ ստուգման պահին փաստ չի արձանագրվել»։

Տեղի ունեցած ողբերգությունը առիթ է՝ մտածելու պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների մշակույթը առհասարակ վերանայելու, շրջապատին առիթ-անառիթ պայթյունի աղմուկով չխանգարելու մասին։ Կոշտ քայլերի ժամանակն է, որ նորից ինչ-որ աղետի բերումով չխոսենք այդ մասին՝ Փաշինյանն է շեշտում։

«Մենք պետք է հստակ որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպություններ, այսինքն՝ ազատ վաճառք չի լինելու»:

Հարցն արտահերթ կքննարկվի խորհրդարանում արդեն սեպտեմբերին։ Մինչ խստացումն ամրագրվի օրենքով, շուկաներում, առեւտրի տարբեր կենտրոններում դեռ ազատորեն վաճառվում են հրավտանգ նյութեր՝ առանց ցուցումների, առանց սահմանափակման՝ հենց այդպես՝ մարդկանց ոտքի տակ, վտանգելով կյանքեր։

hy.armradio.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08