Հրաժեշտ գունագեղ մանկության առաջին փուլին

10.07.2018 13:04
1279

Սուլում-սուլում է գնացքը: Գնում-գնում է գնացքը… Դա  Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ  1 նախակրթարանի երեխաների երազանքների  գնացքն է, որով նրանք գնում են իրենց կյանքի հաջորդ կանգառը: Իսկ կանգառն այդ դպրոցն է, ուր  նրանք պիտի ստանան իրենց հազար ու մի  ինչու-ների  պատասխանները: Նոր աշխարհ ոտք դնելուն դեռ ժամանակ կա, իսկ հիմա դեռ գործեր ունեն. պիտի ներկաներին ներկայացնեն  Հայաստանի պատմությունը: Եվ դարերի խորքից գալիս է Հայաստանը՝ տարբեր ժամանակների ընդգրկումով, սկսած Ավարայրից մինչեւ մեր օրերը: Ու հետո թե ՝ մենք ենք Հայաստանը: Ու մենք-ի մեջ մտնում է հայոց զինվորը: Նրանք երդվում են լավ ծառայել, լինել հայրենիքի աննկուն պաշտպանը: Իսկ այս ոստիկանը... Նա սահման չի պահում, նա կանոնակարգում է երթեւեկությունը,  ապահովում մարդկանց անվտանգությունը: Այսինքն՝ դարերից եկող   հինավուրց Հայաստանին փոխարինում է նոր Հայաստանը՝ իր նիստ ու կացով, իր առօրյա կյանքով: Ու երեխաներն այդ ամենն այնպես են ներկայացնում, որ ծնողներին ու հյուրերին թվում է, թե դերերում իսկական դերասաններ են: Եվ ինչքան բան են նրանք սովորել նախակրթարանում. վարվեցողության կանոններից սկսած մինչև…  Նախակրթարանում են երեխաները զգացել ընկերության արժեքը, կոլեկտիվ արարման  հաճույքը, միասին հաղթանակի հասնելու հրճվանքը, միասին դժվարությունները հաղթահարելու ուրախությունը:  Այսինքն՝ նախակրթարանում նրանց մեջ դաստիարակվել է  միասնության գաղափարը, որն ամեն հաջողության հենքն է: Եվ միասնության դասեր անցած այս սերունդը Հայաստանի համար գեղեցիկ ապագա ստեղծողների առաջին շարքերում կլինի: Նրանց նախակրթարանում նաեւ հայրենասիրության դասեր են տվել: Եվ այդ դասերը նրանց ամբողջ կյանքի համար է: Ու այստեղ ստացած բազում դասերի համար երեխաները շնորհակալություն են հայտնում տնօրեն Սաիդա Ադունցին, դաստիարակչուհի Հերմինե Մալինցյանին, մանկավարժ  Արփինե Ավագյանին, երաժիշտ  Նելլի Տոռոզյանին, Անի Ասրյանին: Եվ ծնողները համոզված են, որ երեխաների կյանքի գնացքը ռելսերից երբեք դուրս չի գա, ուրախ սուլելով միշտ առաջ կգնա: Ահա ինչու նրանք  շնորհակալական իրենց խոսքն են ուղղում նախակրթարանի բոլոր աշխատակիցներին, ովքեր նույնիսկ անհնարինն են հնարավոր դարձրել, որ երեխաների մանկությունը գունագեղ լինի, որ միշտ լույսը լինի  մանուկների ուղեկիցը, և նրանք միշտ լույսի հետեւից գնան: Ու երեխաները աստղեր են փռում շուրջ բոլորը, որ  լույսը բոլորի համար լինի:

Տնօրեն Սաիդա Ադունցի համար սա  28-րդ տարեվերջյան հանդեսն է: 28 անգամ  շրջանավարտ է ուղարկել դպրոց այն համոզմունքով, որ նրանք դպրոցում լավ կսովորեն, կյանքում լավ մարդ կդառնան: Այդպես էլ կա: Եվ դա մեծ երջանկություն է: Բայց դե տնօրենն էլ առաջին հերթին մարդ էակ է: Հուզվում է, այս երեխաների հետ քանի-քանի տարի աշխատել է, լսել նրանց առաջին թոթովանքները:

Ամեն ինչ սկիզբ ունի եւ վերջ: Զարմանահրաշ փուչիկները երկինք են բարձրանում: Իսկ փուչիկներում երեխաների երազանքներն են: Դեպի վեր, դեպի վեր բարձրանում են փուչիկները՝ տանելով երեխաների երազանքները ու նաև մարդկությանն ասելու՝ երեխաների երազանքների համար ճամփա բացեք, ու թող ամեն մանուկ այս աշխարհում իր երազանքի տունը կառուցի:

Եվ նորից սուլում-սուլում է գնացքը: 37  երեխայի  երազանքի գնացքը: Ու գնացին երեխաները, գնացին իրենց երազանքի հետեւից…

ԱԼՎԱՐԴ  ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08