Զարգացում և սոցիալական պատասխանատվություն. ահա՝ ինչ ուղի է բռնել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը

08.04.2022 11:29
3464

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության մասին վերջին օրերին մայրաքաղաքային մեկ-երկու պարբերականում հրապարակված նյութերն ու «մտահոգությունները» առիթ եղան, որ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն ապրիլի 7-ին այցելի այդ ձեռնարկություն: Չէ՞ որ խոսքը սահմանապահ Սյունիքի ամենախոշոր ընկերության մասին է, որտեղ աշխատում են մոտ 4500 լեռնագործ. գումարած՝ սպասարկող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցներ:

Եղանք ընկերության տարբեր ստորաբաժանումներում, զրուցեցինք հանքագործների հետ, իսկ ավելի շատ հանդիպումներ ունեցանք հարստացուցիչ ֆաբրիկայում, որը ԶՊՄԿ առանցքային  օղակն է ու որտեղ աշխատում է 700-ից ավելի հանքագործ:

Տպավորությունները, որ ստացանք, առավել քան հուսադրող էին,  մանավանդ հանրապետության տնտեսական ոչ բարվոք իրավիճակի համապատկերի վրա:

Նախ՝ արտադրության ընթացքը բնականոն և կազմակերպված հունի մեջ է՝ ղեկավարությունից մինչև հերթափոխի պետ, մինչև շարքային  հանքագործ, ինչը չի կարելի չնկատել:

Ընթացիկ տարում ենթադրվում է 22 մլն տոննա հանքաքարի արդյունահանում և մշակում: Դա մոտ 25 տոկոս աճ է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշին:

- Տարվա առաջին եռամսյակի արդյունքները ցույց են տալիս, որ կանխատեսումը կյանքի է կոչվում հաջողությամբ, - ասաց ԶՊՄԿ արտադրական տնօրենի տեղակալ Արտակ Ղոնյանը և հավելեց. «Ընկերության առաջընթացը (հատկապես ձմռան ամիսներին) ավելի հաստատուն կլինի, եթե լուծվի տարիների խորքից եկող մի հիմնահարց՝ տեխնիկական ջրի անհրաժեշտ քանակության ապահովման հարցը, ինչը նոր ղեկավարության ուշադրության կենտրոնում է և ներառված է ներդրումային ծրագրերի մեջ»:

Այնուհետև, առկա է աշխատատեղերի դանդաղ, բայց և կայուն աճ: Այսպես՝ 2021-ի տարեվերջին  4374 աշխատատեղը  դարձել է 4511: Ընդ որում՝ աճը շարունակական է լինելու (2021-ի նոյեմբերից մինչև հիմա աշխատանքի է ընդունվել մոտ 100 հոգի՝ հայոց բանակից զորացրվածներ, Արցախյան երրորդ պատերազմի մասնակիցներ):

Կադրերի հետ տարվող աշխատանքին առնչվող մի հանգամանքի մասին ևս. ընթանում է աշխատողների ատեստավորում – քննություն՝ տարակարգերի վերանայման, յուրաքանչյուրին ըստ գիտելիքների և կարողությունների գնահատման նպատակով: Եվ, բնականաբար, լավագույններին սպասվում է տարակարգերի, ուրեմն և աշխատավարձերի բարձրացում:

Առաջնային նշանակություն է տրվել հանքագործների աշխատանքի պայմանների բարելավմանը՝ հարստացուցիչ ֆաբրիկայի օդափոխության համակարգի արդիականացումից մինչև սպասարկման օբյեկտների գործունեության բարելավումը (ի դեպ, վերագործակվել է մոտ երկու տարի չգործած ճաշարանը, որտեղից օրական օգտվում է 300-ից ավելի լեռնագործ):

Առաջնայնություն է տրվել նաև աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծմանը, լեռնագործների կողմից անվտանգության կանոնների խստագույն պահպանմանը: Եվ, իհարկե, աշխատանքային կարգապահությանը...

Մարդկանց հետ տարվող աշխատանքում գլխավոր չափորորշիչը, որ որդեգրվել է, արհեստավարժությունն է, նաև ապաքաղաքական պահվածքը, ինչն աշխատակիցների մեծագույն մասի սրտով է:

Հաջորդ կարևոր ոլորտը, որ մեզ հետաքրքրեց՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կերպն է: Նկատի ունենք մատակարարող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների որոշարկման եղանակը: Մարդիկ ողջունում են, որ այդ հարցում, ի վերջո, արմատավորվում է մրցութային կարգը, ինչն արդեն իսկ դրական արդյունքներ է տալիս:

Ապագային միտված ծրագրերը միգուցե և հավատ չներշնչեին, եթե չլիներ ընթացիկ տարում կատարվելիք ներդրումների առկա փաթեթը՝ արդեն իսկ հաստատված և գործողության մեջ դրված: Ընդ որում՝ խոսքը մոտ 68 մլն դոլարի մասին է, ինչն առաջին հերթին վերաբերում է հանքարդյունաբերական հսկայի տեխնիկական վերազինմանը:

Արտակ Ղոնյանին հատկապես ոգևորում է ներդրումային ծրագրի այն դրույթը, որով նախատեսվում է տվյալ ոլորտում գիտության վերջին խոսքի համարում ունեցող «Էքսպրես-անալիզատոր» թանկարժեք համակարգի ձեռքբերումը, ինչը տեղադրվելու է հարստացուցիչ ֆաբրիկայի հոսքագծերի վրա և րոպեների ընթացքում տալու է խտանյութի ցուցանիշների պատկերը. ներկայումս այդ գործողությունը կատարվում է 4-5 ժամում: Դրա շնորհիվ տեխնոլոգիական գործընթացի վերահսկման արդյունավետությունը շեշտակիորեն բարձրանալու է:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը տարածաշրջանի արդյունաբերական տնտեսության մոտ 80 տոկոսն զբաղեցնող ընկերություն է, ինչը ենթադրում է նաև պատշաճ սոցիալական պատասխանատվություն Սյունիքի մարզի և հատկապես ազդակիր համայնքների հանդեպ:

Ընկերության պատասխանատուները, ինչպես քանիցս հայտարարվել է, հակված են տարածաշրջանում վարելու սոցիալական ակտիվ քաղաքականություն: Այնպես որ՝ խոսքը ներկայումս նոր ծրագրերի գործարկման և ոչ գործող ծրագրերը կրճատելու մասին է:

Հանքագործներն առանձահատուկ հարգանքով են խոսում ԶՊՄԿ-ի կառավարման նոր թիմի մասին: 

Ըստ Դավիթ Առաքելյանի՝ «Իմ աչքի առաջ այսօր 1200 տոննա խտանյութ է բարձվել: Ե՛վ նոր սեփականատերը, և՛ կառավարող թիմը հավատ են ներշնչում: Ու նրանցից յուրաքանչյուրին որակում ենք իբրև կառավարման փորձ ունեցող, կազմակերպչական ունակություններով օժտված, ոլորտի համաշխարհային փորձին տիրապետող, աշխատողներից յուրաքանչյուրի հոգսերի մեջ խորամուխ լինելուն պատրաստակամ, ծագող հարցերը ժամ առաջ լուծելուն հակված, համայնքի խնդիրների մեջ խորամուխ եղած պաշտոնյա»:

Իսկ բարոյահոգեբանական մթնոլորտը...

Քաջիկ Գալստյանի կարծիքով՝ «Կոմբինատն օր օրի զարգանում է, նաև նոր ծրագրերի սկիզբ դնում: Ղեկավարության հետ կապն ամուր է և ամենօրյա, մի մեծ ընտանիքի պես ենք...»:

Վերը շարադրվածով հանդերձ՝ մարդիկ քննարկում են վերջին օրերին մամուլում պարբերաբար երևացող քննադատական նյութերը՝ իբր միտված կոմբինատի խնդիրների վերհանմանը:

Մի մասը պնդում է, թե դա մի տեղից ուղղորդվող անազնիվ գործողությունների շարք է, և մատնանշված խնդիրները հնարովի են ու ոչ մի կապ չունեն հանքարդյունաբերական ձեռնարկությունում տիրող վիճակի հետ:

 Մյուս մասին էլ չեն հետաքրքրում մայրաքաղաքից հնչող շինծու քննադատությունները, և անիմաստ են համարում դրանց շուրջ զրուցելը: Նրանց համար կարևոր է այն, ինչ ամեն օր տեսնում են իրենց աչքով:

- Բայց և կան չէ՞ դժգոհողներ, - հարցնում ենք  զրուցակիցներին:

- Իհարկե կան, շատ քիչ մասը դժգոհ է աշխատանքային կարգապահության հանդեպ պահանջկոտության բարձրացումից, թափթփվածությունն ու տնավարությունը վերացնելուն միտված քայլերից, որոշ մարդիկ էլ դժգոհ են տարակարգերը ատեստավորմամբ որոշելուց՝ մտածելով, թե իրենք (առանց ատեստավորման) պիտի բարձր աշխատավարձ ստանան, մատակարարող և ծառայություններ մատուցող կազմակերպություններից ոմանց էլ դուր չի գալիս՝ այդ ամենը մրցույթով որոշելու կարգը , - ասում են հանքագործները:

- Իսկ սպասվող բունտը, ընդվզումը, որի մասին չարագուժում է մամուլը...

Մեր այդ խոսքը հանքաշխարհի մարդիկ ընդհատում են՝ հակադարձելով իրենց հարցով ու դատողություններով՝ «Ի՞նչ բունտ, ի՞նչ ընդվզում, ու՞մ դեմ, ինչի՞ համար, ովքե՞ր են հորինում մեզ հետ կապ չունեցող այդ բառերը. ինչ-որ մեծ բան կորցրած մարդկանց բարբաջանք է, լուրջ մի վերաբերվեք, ընթերցեք, ժպտացեք և առաջ անցեք...»:

Մարդիկ, մինչդեռ, ունեն այլ մտահոգություններ, ինչի մասին բարձրաձայնեցին քանիցս:

Վաստակաշատ հանքագործ Արարատ Հակոբյանի ասելով՝ իրենք մտահոգ են Սյունիքի մարզի անվտանգությամբ, մեր սահմանների պաշտպանվածությամբ:

-Իսկ բոլոր նրանք, ովքեր կամենում են լուսաբանել մեր կոմբինատի գործունեությունը, թող բարեխիղճ գտնվեն և հիմնավորված, ստուգված փաստեր հրապարակեն,- ասաց Արարատ Հակոբյանը, ում դրականորեն արձագանքեցին Սերոբ Պետրոսյանը, Արմիկ Դալլաքյանը, Էդգար Իսաջանյանը և մյուս լեռնագործները:

Ըստ էության հենց այդ միտքն էլ արտահայտված է ԶՊՄԿ մամուլի ծառայության ապրիլի 7-ի հայտարարության մեջ: Ահա`«ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել տարեկան արտադրական պլանի համաձայն։ Ներկայումս ձեռնարկությունը շարունակում է իրականացնել կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը, որն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նրա գործունեության վրա, այդ թվում՝ պետական ​​բյուջե վճարվող հարկերի մասով։

Ընկերությունը վստահ է, որ ակտիվների կայուն շահագործումը, իրենց կողմից ՀՀ պետական ​​բյուջե վճարվող հարկերի տարեկան աճը, վերջին 15 տարիների ընթացքում նրանց դրական ներդրումը տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում հաջողության գրավականը կլինի նաև ԶՊՄԿ-ում։

Ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ ընկերությունը հերթական անգամ լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրում իր գործունեության մասին կեղծ և չստուգված տեղեկությունների տարածման անթույլատրելիության և ընկերության ղեկավարությանը վարկաբեկելու փորձերի վրա։ ԶՊՄԿ-ում կարծում են, որ նման հրապարակումները պատրաստվել են՝ ելնելով շահագրգիռ կողմերի շահերից, ովքեր կորցրել են ընկերության հաշվին ապօրինի հարստացման հնարավորությունը՝ ԶՊՄԿ-ի նոր ղեկավար թիմի կողմից կարգուկանոնի հաստատման արդյունքում»:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25