ՀՐԵԱՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

30.07.2020 17:41
2270

Առօրյա կյանքում մենք շատ ենք սիրում զուգահեռներ անցկացնել հայերիս եւ հրեաների միջեւ: Նշելով նրանց դրականը, չենք մոռանում նաեւ շատ դեպքերում ընդգծել մեր առավելությունները: 
Այն, որ միջազգային հազար Նոբելյանական մրցանակակիրների ճնշող մեծամասնությունը հրեա է, մեզ համար դեռ «ոչինչ» չի նշանակում:
Որոշ դեպքերում տեսնում ենք երկուսիս ընդհանրությունները, նմանությունները, նաեւ տարբերությունները: 
Գլխավոր նմանությունն այն է, որ երկուսս էլ ՄՈԼԻ ենք:
Գլխավոր տարբերությունն այն է, որ հրեաները ՄՈԼԻ ազգային են` անսահմանորեն նվիրված  իրար ու իրենց ընդհանուրին:
Հայերս ՄՈԼԻ կուսակցական ենք. այնպիսի պայքար կմղենք իրար դեմ` մինչեւ մյուս կողմի վերջնական ոչնչացումը:
Դրա հետեւանքով է, որ Իսրայելն անընդհատ հզորանում ու ծաղկում է, իսկ Հայաստանն ուղղակի կենում է (գոյությունն է պահում):
Բայց անհանդուրժողականությունը՝ իրար նկատմամբ, որ մենք ունենք, աշխարհում որեւէ ժողովուրդ չունի, չի էլ կարող ունենալ:
Հիշեք` ինչեր արեցին հայկական հին ավանդական կուսակցություններն իրար նկատմամբ: Հարյուր տարի հետո էլ նրանցից շատ-շատերն իրար հետ չեն խոսում, խռով են, Աստծո բարեւն էլ չեն տալիս միմյանց:
Ինչեր արեցին Հայ հեղափոխական դաշնակները կոմունիստների նկատմամբ: Բա կոմունիստնե՞րն ինչեր արեցին դաշնակների հանդեպ:
1991թ անկախանալով` մեր միասնականությունն անմիջապես տեղը զիջեց կուսակցականությանը: Խանձարուրից  դուրս եկածն անհապաղ ուղիղ նշանառությամբ թիրախավորեց կոմկուսին`հավիտյանս այն աշխարհ ուղարկելու վճռականությամբ: 
Մի կարճ ժամանակ ՀՀՇ-ն խոռուխեթով հանդուրժեց դաշնակներին, ապա  նոր տարվա «շնորհավորական» ուղերձով բռնեց ու փակեց: Հենց այդպես…
Հաջորդ Հանրապետականն էլ արմատական եղավ նախորդ ՀՀՇ-ի դեմ, չնայած շատ դեպքերում սխալ չէր, բայց դե մի ժողովուրդ ենք` ախպերության, բարեւ-բարիլույսի բաժին կա, բան կա,...
Հիմա էլ սրանք` ՔՊ...Աստված հեռու տանի նեոկուսակցականներին:
Եղեռնից մազապուրծ, Սիբիրյան աքսորների տառապյալ հայ մեծ գրող Գուրգեն Խանի (Մահարու) վկայությամբ` ծայր հյուսիսի անտառներում տաժանակրության մեջ գտնվող հայերիս բրիգադիր ընտրելու գործում դարձյալ  խանգարող հանգամանք է հանդիսացել կուսակցականությունը («Ծաղկած փշալարեր»):
Բավական է: Եկեք մնանք ՄՈԼԻ` բայ կուսակցականից տեղափոխվելով ազգայինի հարթություն: Այդ ժամանակ մենք ոչ միայն հրեաներից հետ չենք լինի, այլ առաջ կանցնենք…
                                       
 

ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ     
 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34