Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

05.07.2026 10:49
411

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում նշում է Սահմանադրության օրը:

1995 թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները:

Սահմանադրությամբ ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ այն հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:  Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից[

Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահմանադրության, այլև պետական խորհրդանիշների օր: 

1lurer.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01