Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն

26.05.2026 16:54
264

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) - https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/):

Ըստ գերատեսչության՝ նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝

• ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),

• ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,

• ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,

• փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,

• բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝

• ապրանքի անվանումը,

• քանակը և արժեքը,

• ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,

• հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,

• փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,

• ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։

Անկախության 35-րդ տարեդարձին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Բաղաբուրջի հուշահամալիրում

21.09.2026 12:29

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի անկախության 35–ամյակը

21.09.2026 12:23

Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը. Լուկաշենկոյի ուղերձը՝ ՀՀ ժողովրդին

21.09.2026 12:21

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակման 35-ամյակի կապակցությամբ

21.09.2026 11:10

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2026 11:05

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2026 10:59

Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

21.09.2026 10:54

ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը

21.09.2026 10:31

Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը․ Խաչիկ Ասրյան

21.09.2026 10:26

Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

21.09.2026 10:19

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան

21.09.2026 10:17

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առիթով

21.09.2026 10:12