Հուսամ՝ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Պողոսյան

30.08.2024 10:29
715

Ցանկանում եմ կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբերի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։ Այս մասին գրում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Իսկ այսօր կոչս ուղղում եմ աշխարհասփյուռ բոլոր հայերին: Օգոստոսի 19-ից մի քանի օրը մեկ հանդես եմ եկել կոչով և շատ արձագանքներ եմ ստացել, բայց մեկ անգամ նորից ցանկանում եմ նշել կոչիս բուն նպատակը: Ցանկանում եմ, որ բոլորս միասին ձևավորենք այնպիսի մի երևույթ, որը տարիների ընթացքում կձևավորի ուժ, որ Արցախի հարցը կարողանանք վառ պահել և մի օր կարողանանք այն կրկին հայկական լուծման բերել:

Ամենաակնառու օրինակը, որն իմ պատկերացմամբ ունենք, ապրիլքսանչորսյան մեր միասնական վարքագիծն է: Այդ օրն, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր հայ գնում է Ծիծեռնակաբերդ: 1915-ից անցել էին տասնամյակներ, երբ Ծիծեռնակաբերդը կառուցվեց, հետո անցան տասնամյակներ, երբ աշխարհը, տեսնելով ամենամյա ապրիլքսանչորսյան ծով մարդկային հոսքը դեպի հուշահամալիր, հասկացավ, որ Հայոց ցեղասպանության էջը շրջված չէ, և տասնամյակների պայքարը սկսեց արդյունք տալ, երկրները սկսեցին ճանաչել մեր պատմական ողբերգությունը: 

Եթե անցած տարվա կոչս նպատակ ուներ ավելի շատ ուժ փոխանցել արցախահայությանը, վստահություն ուղարկել, որ իրենք մենակ չեն, ապա այս տարվա կոչս ավելին է` ապրիլքսանչորսյան մեր ուղերձի հետ համեմատականի մեջ է, քանի որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպան գործողություն: Ուրեմն՝ էլ պետք չէ սպասել տասնամյակներ, որ նորից սկսենք գիտակցել, որ պետք է ինքներս մեզ և աշխարհին ցույց տանք, որ միասնական ենք ու որ Արցախի հարցը փակված չէ: 

Արդյո՞ք մեզ պետք է միջոցառում, որ գնանք, արդյո՞ք կոնկրետ ժամ պետք է ասվի, որ գնանք, արդյո՞ք ինչ-որ բան պետք է կատարվի, որ գնանք… Սեպտեմբերի 2-ին՝ 00:00 -24:00-ին, որ ժամին էլ գնանք, ում հետ էլ գնաք, կլինի հենց այն, ինչը կարձանագրվի ու ուղերձ կհղի աշխարհին: Երբ էլ այցելեք, ում էլ տեսնեք, իմացեք, որ դա անում եք ձեր և Արցախի համար, այլ ոչ թե ուրիշի: Մի էլ բարևեք իրար, դա չի կարևորը, մի էլ զրուցեք, էլի ձեր գործն է, բայց 24 ժամվա ընթացքում մի քանի րոպեով եղեք ներկայացուցչությունում։ Վստահ եմ` մամուլում կհայտնվի նկար, որով կկարողանանք աշխարհին ներկայացնել, որ Արցախը հայ ազգի համար կա, և այն հայկական է։ Վստահ եմ, որ անհատապես բոլորդ էլ լավ եք հասկանում, թե ինչ հզոր «մեսիջ» կարող եք փոխանցել Արցախի մեր հայրենակիցներին ու աշխարհին` այդ նկարում հայտնվելով։ Սակայն այլ բան է, թե կկարողանա՞ք վեր կանգնել նեղ կուսակցական/անձնական/խմբակային շահերից, և այդ քայլն անել հանուն ազգային շահի։

Խնդրանքս լրատվական դաշտի բարեկամներիս և ինձ չսիրողներին. խնդրում եմ, հանրայնացրեք կոչս, օգնեք տեղ հասցնել։

Իսկ խնդրանքս աշխարհի ցանկացած հային էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։ Անպայման մասնակցեք բոլոր ձեզ համար հարմար միջոցառումներին` լինեն երթեր, ցույցեր կամ այլ մի բան: 

Արցախը միշտ է իմացել՝ ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի: 

Արցախը մեր բոլորի կարիքն ունի:

Իսկ Երևանում, հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25