Հուշամրցաշար` անվանի մարզիկի հիշատակին

30.09.2024 12:00
820

Կապանի աթլետիկայի պատմության մեջ մնայուն հետք է թողել սպորտի վարպետ, ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն, 2000 թ․ Եվրոպայի 2-րդ լիգայի առաջնության 3-րդ մրցանակակիր,  համահայկական խաղերի կրկնակի հաղթող (100 մ վազք և հեռացատկ) Մերուժան Սարգսյանը։ Տաղանդավոր մարզիկը շատ բան ուներ տալու հայկական սպորտին, բայց նրա կյանքը ողբերգաբար ընդհատվեց 2006 թ․ Մոսկվայում։

Սեպտեմբերի 28-ին Կապանի քաղաքային մարզադաշտում անցկացվեց Մերուժան Սարգսյանին նվիրված հուշամրցաշար։ Այն բարեմաղթանքի խոսքերով բացեցին Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի ոլորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը, Գյումրիի մարզադպրոցի տնօրեն Սամվել Ունուսյանը։

Պայքարի մեջ մտան Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի մարզիկ-մարզուհիները, ովքեր մրցեցին 100 մ և 800 վազքատարածությունում, հեռացատկ և եռացատկ մրցաձևերում և խառը փոխանցումավազքում։ Հեռացատկ մրցաձևում, որի մրցումներին հաճույքով էր մասնակցում Մերուժանը, հաղթող դարձավ կապանցի Վահե Արզումանյանը՝ 6մ 70 սմ արդյունքով։ Հաղթողները և մրցանակակիրները Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։

Մրցումների ավարտից հետո հուշամրցաշարի կազմակերպիչները, մարզիչներն այցելեցին վաղամեռիկ աթլետի գերեզմանին, հարգեցին նրա հիշատակը։

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24