Հուշը չի ծերանում

19.12.2023 10:54
2057

Կապանցի երաժիշտ Կարո Դավթյանը մարզկենտրոնի այն եզակի անձանցից է, ով ժամանակին (1960–75 թվականներ) շփվել է Արամ Խաչատրյանի հետ: Կարոն Կապանում չորրորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանում՝ երաժշտական թեքումով հատուկ դպրոցում: Չորս տարի սովորել է մայրաքաղաքում, նրան վիճակվել է տուբա երաժշտական գործիք նվագել: «Դպրոցում սովորում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ վրացի, ռուս եւ այլն: Այդ դպրոցում, անկախ ամեն ինչից, սիրահարվում էիր նախընտրած գործիքիդ եւ սկսում ինքնամոռաց նվագել, իսկ կարգապահությունն ամուր հիմքերի վրա էր, քանի որ կրթօջախում սովորում էին միայն տղաներ», – վերհիշում է Կարոն:

Պատմում է նաեւ, որ դպրոց էին գալիս անվանի երաժիշտներ, կոմպոզիտորներ, ինչպես նաեւ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը: Ժամանակ առ ժամանակ, երբ Երեւան էր այցելում Արամ Խաչատրյանը, լինում էր իրենց կրթօջախում: Աշխարհահռչակ կոմպոզիտորը մի քայլերգ էր գրել, որ առաջին անգամ կատարեցին իրենց դպրոցի սաները Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, որն այժմ Առնո Բաբաջանյանի անունն է կրում:

1972–ին Կարո Դավթյանն ընդունվել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի նախապատրաստական բաժանմունքը: Բայց այդպես էլ իրավաբան չդարձավ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տուբիստի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել, մասնակցեց, հաղթող ճանաչվեց եւ դարձավ նվագախմբի մենակատար՝ որպես տուբիստ:

Այդ տարիներին Արամ Խաչատրյանը շրջում էր անդրկովկասյան հանրապետություններով, երաժիշտների եւ նվագախմբերի համար վարպետաց դասեր անցկացնում: Բնականաբար, հաճախակի լինում էր իր նախնիների հայրենիքում, հանդիպում երաժշտական աշխարհի երեւելիների հետ՝ իր հարուստ փորձը փոխանցում նրանց:

Շատ հուշեր կան այդ հեռավոր օրերի հետ կապված: Կարոն հիշում է, 1973 թվականը, երբ հանրապետությունում շուքով նշվեց կոմպոզիտորի 70–ամյակը, որին մասնակցում էին Խորհրդային Միությունում հայտնի բազմաթիվ երաժիշտներ, ովքեր նրա ստեղծագործությունների առաջին կատարողներն էին։ Խաչատրյանը եկել էր որդու՝ Կարենի հետ: Հոբելյանական համերգներ տեղի ունեցան Լենինականում, Կիրովականում, իսկ գալահամերգը (շքահամերգ)՝ Երեւանում: Հիշարժան մի դեպք տպավորվել է Կարոյի հիշողությունում: Պատմում է, որ աշխարհահռչակ կոմպոզիտորին հատկապես ջերմությամբ են դիմավորել եւ պատիվների արժանացրել Լենինականում: Երբ բեմ պիտի բարձրանար, երկու երիտասարդ նրա առջեւ արագ–արագ բացում էին կարմիր գորգը, որի վրայով պիտի քայլեր, իսկ երկու աղջիկ վարդի թերթեր էին շաղ տալիս նրա ճանապարհին: Այդ ամենից կոմպոզիտորն ակնհայտորեն հուզվել էր, աչքերը լցվել էին արցունքներով...

Իսկ Կիրովականում համերգից հետո կազմակերպված բանկետից դուրս գալով՝ հյուրանոցի 3–րդ հարկում Կարո Դավթյանը հանդիպեց Մստիսլավ Ռոստրոպովիչին։ Առաջարկեց բանկետը շարունակել իր համարում, որը մեծ ուրախությամբ ընդունվեց, եւ այն ավարտվեց առավոտյան ժամը 4–ին։ Առանց «թագավորի»՝ ինչպես սիրում էր աշխարհահռչակ թավջութակահարը դիմել Արամ Խաչատրյանին։

Գալա–համերգը Երեւանում եւս բարձր մակարդակով անցավ, ժողովուրդը ցնծում էր, բուռն ծափողջույններով վարձատրում խաչատրյանական ստեղծագործությունների յուրաքանչյուր կատարում ՝ կարծես հպարտանալով, որ նման հանճարեղ հայրենակից ունեն: Մաեստրոն շոյված էր նման ջերմ ընդունելությունից:

Կարոն մի դեպք էլ պատմեց իր հետ առնչվող: Մի անգամ չի մասնակցել սիմֆոնիկի փորձին, որ Ա. Խաչատրյանն էր անցկացնում: Նման դեպքերում մաեստրոն շատ խիստ էր վարվում՝ ընդհուպ մինչեւ նվագախմբից հեռացնելը: Ավագ գործընկերները հուշեցին, որ պիտի մոտենալ եւ ներողություն խնդրել: «Մոտեցա մաեստրոյին եւ ասացի, որ առողջական խնդիրներ եմ ունեցել, նաեւ ավելացրի. «Եթե դուք հյուսիսային բեւեռում լինեք եւ ինձ պահանջեք՝ ոտքով կգամ մոտդ»: Համեմատությունս ակնհայտորեն դուր եկավ նրան եւ ներեց զանցանքս», ինձ գրկելով եւ սեղմելով կրծքին, – մտաբերում է զրուցակիցս, ով առանձնահատուկ շեշտեց Արամ Խաչատրյանի ճշտապահությունը:

Մաեստրոն երբեմն Երեւան էր գալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստոպրովիչի հետ: Վերջինս Խաչատրյանին հայերեն մի բառով էր դիմում՝ թագավոր: Միասին վարպետաց դասեր էին անցկացնում: Երբեմն Խաչատրյանը զբաղեցնում էր սիմֆոնիկի ղեկավար Օհան Դուրյանի տեղը՝ դիրիժորական վահանակի մոտ: Երկու մեծերին՝ Խաչատրյանին եւ Ռոստրոպովիչին միավորում էին անկաշառ բարեկամությունն ու ընկերությունը: Երբ Ռոստրոպովիչին վտարեցին Խորհրդային Միությունից, Արամ Խաչատրյանը գնաց եւ ճանապարհեց իր մտերիմ ընկերոջը, ինչն այն ժամանակներում մեծ համարձակություն էր պահանջում...

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48