Ի. Ալիև. «Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, «պետք» է ընդունի Ադրբեջանի երկու «օրինական» պահանջները»

02.04.2025 15:59
770

Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Միևնույն ժամանակ նա անդրադարձել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն ունի երկու պայման:

«Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։

Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ «Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը» միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր «օրինական պահանջն է»։

Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։

Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա «պետք է» ընդունի Ադրբեջանի այս երկու «օրինական» պայմանները», – ասել է Ալիևը:

***

«Բեռլինը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է և ես այսօր վերահաստատում եմ մեր այդ տեսակետը», – այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Գերմանիայի նախագահն ընդգծել է՝ «Մեծ քայլ է արվել, և ես կողմերին շնորհավորում եմ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առիթվ։ Այսօր, նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում, ես հույս եմ հայտնել, որ մոտ ապագայում մենք կարող ենք դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ականատեսը։ Դա կհանգեցնի կայուն խաղաղության։ Ես կոչ եմ անում կողմերին, չնայած բարդություններին և մարտահրավերներին, բաց չթողնել այս հնարավորությունը», – նշել է Շտայնմայերը։

Նույն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Իլհամ Ալիևը նշել է․ – «Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են», – նշել է Ալիևը։

Շտայնմայերը նախօրեին է ժամանել Բաքու՝ Երևանից։ Գերմանիայի նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել, որ «կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար»։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստանում այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը խնդրել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Շտայնմայերն էլ, ըստ Մայր Աթոռի, հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Շտայնմայերը Ադրբեջան է մեկնել Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագեց առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08