Իհա՛րկե, հենց կրակnւմ են, բոլորը դուրս են գալիս, հենց կրшկեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

11.02.2025 19:42
1225

Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր արտահերթ ելույթի ժամանակ:

«Ասում ենք՝ բա զինվորը ո՞նց կանգնի, որ բոլորդ դուրս եք գալիս, ո՞նց եք դուրս գալիս, ասում էին՝ չէ՛, չէ՛,  չէ՛, բացե՛,ք մենք բոլորս դուրս ենք գալիս: Իհարկե, հենց կրակում են բոլորը դուրս են գալիս, հեսա հենց կրակեն սահմանին Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք: Ուրեմն բոլորը պետք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը: Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են ու պաշտպանել են իրենց հայրենիքը:

Ես ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, որոնք պետությունը մի ստորագրությունով հռչակեցին ու հետո հայտարարեցին չեղյալ, հետո հրաժարվեցին դրա համար պայքարել: Ես չեմ կարող չնկատել այն սուտի հայրենասերներին, որոնք ինտերնետում՝ Լոս Անջելեսում, Տուլայում ծվարած, ռուսերեն տառերով իմ կամ որևիցե այլ ելույթի տակ գրում են «турк давачан», «хохере хандзнецик» ու ապրում են այլ երկրում և գնացել են շատ շուտվանից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ապա նա նշեց՝ ֆիքսում ենք՝ կան մարդիկ, որոնք հերոսներ են և կռվել են, ու այդ հերոսները եղել են Սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբաղում և Հայաստանում կային մարդիկ, որոնք թողել ու փախել են:

«ՀՀ-ն ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել և ոչ զենքի, ոչ որևիցե բանի պակաս չի ունեցել, այնպես որ իրերը կոչե՛ք իերնց անուններով: Պետք չէր թողնել ու թռնել Լոս, Նյու Յորք, այնտեղից հայրենասիրություն խաղալ, կամ փորձել իշխանություն վերցնել, հետո ասել՝ մենք այստեղից դուրս ենք գալիս, մենք պետք է թողնենք ու փախնենք: Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտություն է»,- եզրափակեց նա:

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34