Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք. «Bild»- ի թղթակից

09.11.2020 16:34
1684

Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռոնժեյմերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շեշտել է, որ Ալիևը ստում է:

«Bild»-ի լրագրողը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որտեղ վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «ֆեյք նյուզ է»: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «ֆեյք» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով: 

«Ոչ միայն BBC-ն գիտի, որ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ շարունակ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Փոլ Ռոնժեյմերը:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25