ԻՄ ԱՅՍ ԽՈՍՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐՆԱԳՐԵԼ՝ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ

29.11.2019 12:07
1759

Մեր ժամանակ, երբ միջնակարգ կրթությունը տասնամյա էր, 5-րդ ու 6-րդ դասարաններում անցնում էինք ձեւաբանություն (հայոց լեզվի ուղղագրություն), իսկ 7-րդ եւ 8-րդ դասարաններում անցնում էինք հայոց լեզվի շարահյուսություն եւ... վերջ:

9-րդ ու 10-րդ դասարաններում անցնում էինք հայ գրականություն միայն, բայց մեզ նշանակում էին նաեւ հայոց լեզվի կիսամյակային գնահատականներ՝ հիմք ընդունելով շարադրություններում առկա հայոց լեզվի մեր իմացությունը ներկայացնող գնահատականները:

Շարադրությունները գնահատվում էին հինգ բալային համակարգով. երկու թվանշանով: Շարադրության տակ դրվում էր, օրինակ՝ այսպիսի գնահատական՝ 5/5, որոնցից մեկը հայ գրականության գիտելիքդ էր գնահատում, մյուսը՝ հայոց լեզվին տիրապետելու մակարդակդ: Դա հեռավոր 1971 եւ 1972 թվականներին էր...

Խորհրդային Հայաստանի բոլոր բուհերում ընդունելության քննությունների մեջ ներառված էր նաեւ հայոց լեզվից գրավոր շարադրություն: Անձամբ ես ընդունվել եմ ֆիզիկայի ֆակուլտետ՝ հանձնելով հայոց լեզվից գրավոր շարադրության քննություն ու դրանից հետո ուսանել եմ միայն մասնագիտական առարկաներ: Իրականության դեմ չմեղանչելու համար՝ ասեմ, որ այդ տարիներին պարտադիր դասավանդվում էին նաեւ այնպիսի առարկաներ, որոնք ապահովում էին խորհրդային համակարգի քարոզչությունը. գիտական կոմունիզմ, ՍՄԿԿ պատմություն...

Փաստորեն 8-րդ դասարանից հետո մեզ դպրոցում հայոց լեզու չէին դասավանդում, բայց այդ համակարգում ստացած իմ գիտելիքներն ինձ բավարարում են բավականին կիրթ ու գրագետ գրավոր խոսք ուղղել ցանկացած տիպի լսարանի, եւ դա, կարելի է ասել, անում եմ մինչեւ 8-րդ դասարանը ստացած հայոց լեզվի գիտելիքների պաշարով. իհարկե, ընթերցանությունն էլ, որ ինքնակրթության բաղկացուցիչ բաղադրիչ պիտի համարել, իր դրական ազդեցությունն է ունեցել իմ լեզվական գիտելիքների խորացման մեջ:

Այնպես որ՝ հայոց լեզվի շուրջ ծավալված այս վեճն իմ անցած կրթական համակարգի տեսանկյունից բավականին ծիծաղելի է:

Առանց լուրջ փորձագետների մասնակցության՝ անգրագետների թեթեւ ձեռքով բոլոր կրթական ծրագրերը ոչնչացրել եք ու խրվել ճահճի մեջ:

Դպրոցներում առարկաների դասավանդման իրականությունից բոլորովին անտեղյակ, իրենց կյանքում երբեւէ մի երեխայի դաս չսովորեցրած որոշ «գրանտակերներ» դպրոցների համար դասագրքեր են «գրել» ու կրթության վիճակն էս օրին հասցրել...

Ու քանի ուշ չէ՝ մտածեք էս ողբալի վիճակից կրթական համակարգը փրկելու մասին, ոչ թե կեղծ ու խառնակիչ օրակարգերով ելույթներ ունեցեք...

 

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11