Ի՞նչ է կատարվում Գորիսի նորաստեղծ քոլեջում․ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը նորից չի կայացել

06.04.2026 17:53
573

Մրցույթը նախ պետք է տեղի ունենար մարտի 31-ին, սակայն տեղի չի ունեցել՝ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայության պատճառով։

Կարգի համաձայն՝ հետաձգված մրցույթը ևս մեկ անգամ անցկացնելու հնարավորություն է ընձեռվում։

Եվ այսօր՝ ապրիլի 6-ին, պետք է տեղի ունենար հետաձգված մրցույթը, բայց․․․

Նորից Գորիս չի ժամանել լիազոր մարմնի ներկայացուցիչը․ պատճառները հայտնի չեն։

Որքան էլ տարօրինակ է՝ մրցույթին չեն ներկայացել նաև Կառավարման խորհրդի 11 անդամից վեցը։

Ներկայացել էին միայն այն երկու դասախոսը և երեք ուսանողը, ովքեր քոլեջի տնօրենի պաշտոնակատարի կողմից՝ Կարգի խախտումով, ներկայացվել էին նախարարություն՝ Կառավարման խորհուրդ խցկելու համար։

Վերջին օրերին, միաժամանակ, ի հայտ են եկել ՊՈԱԿ–ի տնօրենի ընտրության պետական կարգի նոր խախտումներ։ Մասնավորապես,  տնօրենի թեկնածու Աննա Տոռոզյանը (նախկինում՝ Գորիսի գյուղքոլեջի տնօրենի պաշտոնակատար) մայրաքաղաքային թերթերից մեկին տեղեկացրել է՝ «Զարգացման ծրագիրը մշակելու համար դիմել եմ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատարին և ստացել ոչ տեղին ու համապատասխան տեղեկատվություն։ Տնօրենի պաշտոնակատարի կողմից տրված տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանել այն կետի պահանջներին, ինչն իրականում գաղտնիք չէր պարունակում զարգացման ծրագիրը կազմելու համար։ Որպես տեղեկատվություն՝ ինձ փոխանցել են նախկին քոլեջների կառուցվածքը, որն ինձ պետք չէր, քանի որ այդ քոլեջները միավորվել են, և հիմա ունենք Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ»։

Քոլեջի դասախոսների տեղեկացմամբ՝ տնօրենի պաշտոնակատարը պաշտոնավարման առաջին իսկ օրերից իր հիմնական զբաղմունքն է դարձրել բանսարկությունը։ Բոլոր նրանք, ովքեր նախկին երկու քոլեջի վերջին տնօրենների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում ու նրանց մասին չարախոսում, վայելում են պաշտոնակատարի հովանավորությունը և առանձնահատուկ քաջալերանքի արժանանում։

Բանսարկուների զորահավաքին հաճույքով միացել են նաև նրանք, ովքեր նախկինում (ինչ–ինչ պատճառներով) հեռացվել են քոլեջներից կամ մերժվել են կոլեկտիվների կողմից ու այլ աշխատավայր տեղափոխվել։

Այնուհետև՝ ոչ օրինական ծանուցումներով փորձ է արվել զբաղեցրած պաշտոնից հեռացնել և այլ աշխատանքի փոխադրել հիմնական մրցակցին՝ Աննա Տոռոզյանին, ով (ինչպես նշել ենք) աչքի է ընկնում բարձր ինտելեկտով, կազմակերպչական ունակություններով և գորիսյան կրթական հանրույթում հարգանք ու հեղինակություն է վայելում։

Նույն կերպ փորձ է արվել նոր կարգավիճակ տալ Գորիսի գյուղքոլեջի նախկին տնօրենին, ով համարձակություն է ունեցել չմիանալ հնազանդների խմբակին, ով այսօր էլ վայելում է կոլեկտիվի մեծ մասի հարգանքն ու պատկառանքը։

Ներքին այս խարդավանքներին զուգահեռ՝ հանրապետության իրավապահ մարմինների կողմից, որքան տեղյակ ենք, մեկնարկ է տրվել իրավական գործընթացի, որի արդյունքում (հավանաբար) ջրի երես դուրս կբերվեն տնօրենի պաշտոնակատարի հավաստագրման, Կառավարման խորհրդի կազմավորման և մի շարք այլ կեղծարարության հիմքերը՝ դրանց հեղինակներով ու հովանավորներով։

Ինչևէ, Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կհայտարարվի․ դա արդեն ԿԳՄՍ նախարարության լիազորությունների տիրույթում գտնվող հարց է։

Շտապելու կարիք էլ, կարծեք, չկա։ Վեց ամիս ժամանակով նշանակված պաշտոնակատարը դեռ երեք ամիս այնտեղ գնալ–գալու հնարավորություն ունի․․․

 

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան

06.10.2026 21:33

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

06.10.2026 20:02

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

06.10.2026 18:56

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18

Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին

06.10.2026 15:12

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը

06.10.2026 15:04

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51