Ի՞նչ է կատարվում Կապանի լեռնահանքային կոմբինատում

29.07.2015 14:30
2853

Ամեն անգամ, երբ ՀՀ հարկային ծառայությունը հրապարակում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ ըստ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունների, փորձում ենք հասկանալ Սյունիքի մարզի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների միտումները:

2015թ. առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփող հարկային տեղեկագրից նույնպես կարելի է այդ պատկերացումը կազմել:

Ներկայացված տեղեկագրում, նախեւառաջ, ուշագրավ թվեր ենք տեսնում մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններին առնչվող:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ում, կարծեք, շրջադարձ է կատարվում. 2015թ. առաջին կիսամյակում վճարվել է մոտ 9,6 մլրդ դրամ հարկ՝ 3,5 մլրդ դրամով ավելի, քան 2014թ. նույն ժամանակամիջոցում: Եվ դա այն դեպքում, երբ գունավոր մետաղների շուկայում գների ցածր նիշը շարունակում է իշխող մնալ: Իհարկե, արձանագրված ցուցանիշը դեռեւս զիջում է 2012-ի եւ 2013-ի համապատասխան ցուցանիշներին, բայց չի կարելի չնկատել առաջին եւ երկրորդ եռամսյակների առաջընթացը:

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում եւս կայուն վիճակ է: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետությանն է վճարվել մոտ 1,6 մլրդ դրամ հարկ՝ գրեթե նույնքան, որքան 2014-ին (թեեւ հիմնական արտադրանք հանդիսացող պղնձի խտանյութի շուկայում վերջին տարիների կտրվածքով աննախադեպ ցածր գներ են):

Միանգամայն այլ է վիճակը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում:

2015թ. առաջին կիսամյակում պետությանն է վճարվել մոտ 1,5 մլրդ դրամ հարկ: Դա մոտ 829 մլն դրամով կամ 35 տոկոսով պակաս է, քան 2014թ. նույն ժամանակամիջոցում վճարվածը:

Կապանի կոմբինատի տնտեսության սրընթաց անկումն ավելի ցայտուն է դառնում, երբ ընթացիկ տարվա առաջ կիսամյակի ցուցանիշը համեմատում ենք 2013 կամ 2012 թվականների նույն ժամանակի տվյալների հետ: Ահավասիկ՝ 2012-ի առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել մոտ 3,9 մլրդ դրամ հարկ: Ասել է թե՝ 2012թ. առաջին կիսամյակի համեմատությամբ Կապանի կոմբինատը պետությանը պակաս է վճարել մոտ 2,4 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ ընկերությունում վերջին երեք տարում տնտեսությունը նահանջել է մոտ 62 տոկոսով:

Այդ ամենից հետո, բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ է կատարվում Կապանի լեռնահանքային կոմբինատում, որ հիմա կոչվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ:

Միգուցե ընկերության ղեկավար Հրաչ Ջաբրայանը պարզաբանի՞ ստեղծված կացությունը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40