Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

21.01.2019 12:06
1046

ՀՀ կառավարությունը պետական համակարգի արդյունավետության շրջանակներում քննարկում է մարզպետարանների օպտիմալացման հարցը եւ սպասվում է, որ շուտով արդեն կլինի համապատասխան նախագիծը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ սրա շնորհիվ ավելի արդյունավետ կառավարում է լինելու, իսկ այս պահին համակարգն ուռճացված է: ՀԺ-ն զրուցեց մի շարք մարզպետների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ կարծիք ունեն նրանք այս նախագծի մասին:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ դրական է վերաբերվում այս նախագծին. «Քանի որ ծրագիրը ներկայացվում է կառավարություն մեր քաղաքական թիմի կողմից, բնականաբար ինքս էլ այդ քննարկումների մասնակիցն եմ եղել` այդ թվում նաեւ կուսակցության վարչության անդամի կարգավիճակով եւ շատ դրական են վերաբերվում այդ նախագծին: Ասեմ ավելին՝ նաեւ որոշակի խորհրդակցություններ ենք արել, որպեսզի ավելի արդյունավետ փուլի հասնենք օպտիմալացման արդյունքում` թե՛ պետական ապարատի օպտիմալացման առումով եւ թե՛ աշխատակիցների ՕԳԳ-ի բարձրացման առումով: Ես լիարժեքորեն աջակցում եմ այդ մտքին, ինքս էլ այս 6-7 ամսվա պաշտոնավարման արդյունքում հասկացա, որ բավական ուռճացված է պետական համակարգի, այդ թվում նաեւ մարզպետի ինստիտուտի աշխատակազմը: Այստեղ խորքային պատկերացում կազմեցի եւ հիմա արդեն այն փուլում ենք, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ մշակում ենք օպտիմալացման այդ մեխանիզմը` վարչությունների, բաժինների, որպեսզի գանք առավելագույն օպտիմալ հանգուցալուծման»:

Մեր հարցին, թե մարզպետարանի աշխատակիցները ինչպե՞ս են վերաբերում այս նախագծին, Պետրոսյանը պատասխանեց. «Սուբյեկտիվ առումով հնարավոր է, որ որոշ շերտերի մոտ որոշակի դժգոհություն հասունանա, քանի որ որոշ` շատ փոքր շրջանակներ, հնարավոր է՝ օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցնեն: Բայց, եթե հաշվի առնենք, որ 22 տարվա մարզպետի ինստիտուտի արդյունքում շուրջ 15-20 տարվա աշխատակիցներ ունենք, որոնք մասնագիտական աճ չեն ունեցել եւ աշխատանք են կատարել, որը զբաղեցրել է իրենց աշխատանքային օրվա 20-25 տոկոսը, բնականաբար պետք է գիտակցեն, որ վերջապես հանգելու ենք այդ փուլին»:

Պետրոսյանը նշեց, քննարկվում է նաեւ 3 փոխմարզպետների հաստիքները 1-2 դարձնելու հարցը: Պետրոսյանը նշեց, որ սրա արդյունքում հնարավոր կլինի նաեւ վարձատրությունը բարձրացնել. «Այլեւս չեն լինի վիճակներ, որ մարդն ասի՝ դե, 80 հազար դրամ եմ ստանում, ոնց կարում, անում եմ»,- ասաց նա: Պետրոսյանը նաեւ նշեց, որ Կոտայքի մարզպետարանում 137 աշխատակցի հաստիք կա, որից 10-15-ը այս պահին թափուր են, բայց աշխատանքը դրանից չի տուժել:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ճիշտ է համարում այս որոշումը: «Ուռճացված հաստիքներ կան, պետք է կրճատել: Օրինակ, հաստիքացուցակով մարզպետին 3 տեղակալ է հասնում եւ ես 2-ն եմ պահել ու կարծում եմ՝ դա հերիք է: Վայոց Ձորի աշխատակազմը մնացած մարզպետարանների հետ համեմատած փոքր է, իմ կարծիքով՝ մեզ մոտ այդքան շատ կրճատում չի լինի»,- նշեց մարզպետը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւս դրական կարծիք ունի այս նախագծի մասին. «Որպես կանոն, ուռճացված կառույցներում աշխատանքային խմբեր են ձեւավորված լինում, որոնք հիմնական լուծը տանում են: Մենք նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այս տարվա տարեսկզբյան խորհրդակցություն ենք անցկացրել, դրա շուրջ մենք մեր առաջարկներն էլ պետք է ներկայացնենք: Շատ նորմալ, առողջ մթնոլորտում պետք է գանք եզրահանգման` հաշվի առնելով առաջնահերթ աշխատանքային որակները: Կա մոտավոր կառուցվածքի սկզբնական ձեւ, որի շուրջ աշխատում ենք, հիմա այդ փուլում ենք: Միանշանակ ճիշտ է, որքան էլ ցավալի է` հասկանում ենք, որ մարդիկ են դուրս մնալու, բայց դա շատ մեղմացուցիչ ձեւով պետք է անենք, տրամաբանության մեջ պետք է լինի ամեն ինչ եւ մարդիկ պետք է հասկանան դա: Այլ ելք չկա, որովհետեւ ակնհայտ է, որ ուռճացված է»,- նշեց Պողոսյանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը նույնպես շատ դրական է վերաբերվում սրան. «Ակնհայտորեն ինչպես մեր ամբողջ պետական համակարգը, այդպես էլ մարզպետարանները ուռճացված են եւ ներկայիս կառուցվածքը լավագույն տարբերակը չէ` կառավարման եւ արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»:

Մեր հարցին, թե աշխատակիցների քանի՞ տոկոսն է կրճատվելու, Գեւորգյանը պատասխանեց. «Ես իհարկե կարող եմ մոտավոր թիվ նշել, բայց մեր գերխնդիրը ոչ թե ինչ-որ տոկոսի հասնելն է, այլ ավելի արդյունավետ տարբերակի հասնելն է: Այսինքն, ելնելով ավելի արդյունավետ կառավարման մոդելից, ըստ այդմ մենք կհասկանանք, թե որքան կմնան աշխատողները: Ինչո՞ւ ենք մենք վստահ, որ կկրճատվի, որովհետեւ բաժիններ կան, որտեղ 5-6 աշխատողներ կան, ակնհայտ է, որ այդ աշխատանքը կարելի է անել 2-3 հոգով: Մոտավորապես երեւի 30 տոկոսի կարգի կլինի կրճատում»:

Մեր հարցին, թե ի՞նչ է սպասվում այդ աշխատակիցներին, Գեւորգյանը պատասխանեց. «Ես պարզ ասեմ, աշխատակիցներ կան, ովքեր, իմ կարծիքով, ակնհայտորեն չեն կարող հավակնել պետական համակարգում նմանատիպ այլ տեղում աշխատանքի: Որովհետեւ համապատասխան կրթություն, բավարար մասնագիտական որակներ չունեն: Կան աշխատակիցներ, ովքեր 7-8, անգամ 10 տարվա աշխատակից են ու նույնիսկ համակարգչից վարժ օգտվել չեն կարողանում: Ես չեմ պատկերացնում, որ 21-րդ դարում կարելի է գրասենյակային աշխատանք ունենալ ու համակարգչին վարժ չտիրապետել: Ու նմանատիպ շատ հարցեր կան, մարդ՝ որը չի համապատասխանում այդ մասնագիտությանըը այդտեղ աշխատում է կամ ասենք, մյուս աշխատակցի ընտանիքի անդամն է»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շատ նորմալ է վերաբերվում այս նախագծին. «Մինչեւ այդ գաղափարին գալը, ես ինքս այդ կարծիքին էի, որ ուռճացված է մարզպետարանի հաստիքացուցակը: Ոլորտներ կան, որ պետք է ավելացվեն, ոլորտներ կան, որ գուցե այս պահի դրությամբ իրենց դերն այդքան էլ կարեւոր չէ: Վերակազմավորումը շատ եմ կարեւորում, այս ընթացքում դա անհրաժեշտություն է: Մենք ունենք հնարավորություն եւ մի փոքր ժամանակ, որպես մարզպետարան մեր առաջարկը անելու` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ մենք կանենք բնականաբար: Այսինքն, քննարկումներ կգնան: Ես աշխատակիցների թվի վրա չեմ ֆիքսվում, ես ֆիքսվում եմ կոնկրետ գործառույթների վրա: Կաշկանդված չենք՝ որեւէ թվի վրա ֆիքսվելու»,- ասաց Ղուկասյանը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես կողմ է օպտիմալացմանը․ «Գիտեք, կարծում եմ, գաղտնիք չի, որ ապարատը բավականին ուռճացված է եւ, շատ գործառույթներ կան, որոնք օպտիմալացման հաշվին, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլինեն։ Գործառույթներ կան, որոնք կրկնվում են բաժնից բաժին կամ վարչությունից վարչություն։ Կրճատումներից հետո դեռ վստահ չեմ՝ քանի աշխատակից կմնա, քանիսը կկրճատվեն։ Բայց ներկա պահին դեռ քննարկվում է, փորձում ենք նաեւ մեր առաջարկությունները ներկայացնել տարածքային կառավարման նախարարություն։ Կարճ ժամանակ է՝ ինչ պաշտոնավարում եմ եւ թե՛ նախկինում, թե՛ հիմա էլ կարծում եմ, որ գործառույթներ կան, որ կրկնվում են։ Ուղղակի մարդկանց պահելով՝ ինչ է թե մարդիկ աշխատանք ունենան՝ պետության հաշվին, կարծում եմ, ճիշտ չի»,- ասաց Արմավիրի մարզպետը։

armtimes.com

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41