Ի՞նչ կստանա Հայաստանը Սյունիքի միջով ճանապարհից․ Նադեին Ռաեւսկի

18.07.2022 22:18
2450

«Հայաստանը Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան երկու ճանապարհ ուներ․ մեկը Նախիջեւանով․․․Սյունիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով եւ մինչեւ Բաքու։ Սա առավել էական մայրուղի է, որով հնարավոր էր ավելի խոշոր բեռներ տեղափոխել։ Երկրորդը Վրաստանի եւ նորից Ադրբեջանի միջով էր եւ կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ եւ խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դեպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ հուսալի չէ։ Տեխնիկական հարցերը, իհարկե, լուծվում են կապիտալ ներդրումներով, հավելյալ շինարարությամբ, ենթակառուցվածքների կատարելագործմամբ եւ այլն։ Սա մի ամբողջ համալիր է, որը կողմերը կարող են լուծել շահագործման սկզբից»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Նրա խոսքով՝ այս հարցում թուրքերի համար չափազանց կարեւոր է քաղաքական բաղադրիչը, քանի որ նրանք, իբրեւ թե, լուծարում են հայկական սեպը, որն իրենց հասկացողությամբ խախտել է թյուրքական աշխարհը եւ անջատել Թուրքիան այլ թյուրքալեզու պետություններից։ «Բայց ի՞նչ է ստանում Հայաստանը սրանից։ Գրեթե ոչինչ։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է նախատեսվում ճանապարհը: Երեւանից գնում է Նախիջեւան, մինչեւ Սյունիք, Սյունիքի միջով եւ սահմնի երկայնքով՝ մինչեւ Բաքու։ Սյունիքից Բաքու մոտ 500 կմ է, որքան հասկացա։ Ավելին, կան մայրուղիներ, որոնք տանում են դեպի Ռուսաստան, դրանք արդյունավետ են։   Վերականգնման ենթակա է նաեւ հյուսիսային ճանապարհը, որի մասին լռում են։ Բայց սրանք ընդամենը տեխնիկական հարցեր են։ Այստեղ կա նաեւ քաղաքականություն։ Փաստ է, որ միակողմանի խաղը երբեք չի կարող միանշանակ հաջողություն ունենալ»,-ընդգծեց ռուս փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանը նույնպես պետք է ստանա իր դրական արդյունքները, օգուտ քաղի ճանապարհների օգտագործումից։

«Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել, որ իր բեռները չեն թալանվի, օրինակ, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան անցնելիս։ Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել ուղեւորների անվտանգության համար։ Առայժմ դժվար է ասել: Ես այնքան էլ վստահ չեմ, ավելի ճիշտ՝ բոլորովին վստահ չեմ, որ Ադրբեջանն ի վիճակի է ապահովել թե՛ հայկական բեռների, թե՛ հայ ուղեւորների անվտանգությունը»,-ընդգծեց քաղաքագետը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ Սյունիքով անցնող երթուղին հսկելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, ուստի վստահ պետք է լինել, որ անվտանգությունն ապահովված կլինի։

«Ինչ վերաբերում է մայրուղու մնացած հատվածին, ես չեմ տեսնում այս հարցի շուրջ բանակցություններ կամ նույնիսկ բարձրաձայնում հայկական կողմից, կամ այլ պետությունների եւ գործընթացի մասնակիցների կողմից։ Այսինքն՝ դժվար հարց է լինելու եւ չափազանց բարդ»,-ասաց փորձագետը։  

«Հայկական կողմը, տրամաբանորեն, պետք է պնդի բոլոր միջանցքների աշխատանքի վերսկսումը։ Հակառակ դեպքում Հայաստանի եւ աշխարհի միջեւ լիարժեք հաղորդակցություն չի լինի։ Ինչ վերաբերում է Թուրքիայի վճռականությանը, այո, դա ցույց է տալիս այս վճռականությունը։   Մանրամասն, այսպես թե այնպես, մենք անընդհատ լսում ենք թե՛ Հայոց ցեղասպանության ժխտումը, թե՛ այն, որ կարիք չկա բարձրաձայնել այդ հարցը։ Ցեղասպանության հարցը պատմաբանների դաշտ տեղափոխելը   ճիշտ չէ։ Ըստ իս՝ կան բավարար ապացույցներ, որ այդ հանցագործությունը կազմակերպվել է օսմանյան պետության կողմից եւ ղեկավարվել է այս պետության կողմից»,- ասաց նա։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22