Ի՞նչ կտա նախադպրոցական այլընտրանքային կրթությունը

23.05.2019 16:50
1349

««Ծիածան»  առաջնորդների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդնում, մշտադիտարկում Կապան համայնքում» ծրագիրը, որ նպատակ ունի նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների կիրառումը եւ արդյունավետության ներդնումը հատկապես գյուղական սակավաթիվ բնակչություն ունեցող համայնքներում: Մայիսի 21-ին տեղական իշխանությունների ներկայացուցիչների, Կապան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, նախադպրոցական հիմնարկների տնօրենների, շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում:

«Ծիածան» ԱԿԿ» հասարակական կազմակերպության նախագահ  Սուսաննա Մարտիրոսյանը բացման խոսքում ներկայացրեց այլընտրանքային կրթության առաջնահերթություններն ու խնդիրները՝ ընդգծելով, թե այլընտրանքային ինչ մոդելներ կարող են գործել այն երեխաների համար, ովքեր չեն օգտվում նախակրթարանից եւ դուրս են մնացել նախակրթության ոլորտից. խոսքը նախեւառաջ, 0-6 տարեկան եւ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է: Բանախոսը հընթացս թվարկեց այն անձանց անունները, ովքեր նպաստել են ծրագրի իրականացմանը:

Ծրագրի գործունեությանն անդրադարձավ ծրագրի փորձագետ Լիլիթ Առաքելյանը, ով մասնավորապես նշեց, որ ծրագիրը միտված է գյուղապահպանությանը, քանզի երիտասարդ ընտանիքները գյուղերը լքում են նաեւ այն պատճառով, որովհետեւ մանուկները չունեն համապատասխան նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն: Փորձագետի բացատրություններն ուղեկցվում են էկրանին ցուցադրվող - պատկերվող երիտասարդ մայրերի՝ նախակրթության, ինչպես նաեւ ծրագրի արդյունավետության մասին նկատառումներով ու կարծիքներով:

Նախադպրոցական կրթության հասանելիության վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին անդրադարձավ ծրագրի սոցիոլոգ Անուշ Մեժլումյանը: Կապան քաղաքում եւ համայնքի գյուղական բնակավայրում կատարվել են հարցումներ՝ վեր հանելու դրանցում առկա պատկերը: Խնդրո առարկային առնչվող կա ընդհանուր վիճակագրություն՝ Կապան խոշորացված համայնքում 2019 թ. հունվարի դրությամբ բնակվում է 9302 երեխա, որոնցից 2035-ը նախադպրոցական տարիքի է: Նախադպրոցական հաստատություններ են հաճախում 1476 երեխա, եւս 365-ը հերթագրված է, առայժմ չի հաճախում: Կապան համայնքի երեխաների 72,5 տոկոսը հաճախում է մանկապարտեզ, սակայն այս թվի գերակշռող մասը կազմում են քաղաքաբնակ երեխաները, գյուղական 37 բնակավայրից միայն հինգում են գործում նախակրթական հաստատություններ:

Իսկ ծրագրի շրջանակում կատարված սոցիոլոգիական հետազոտությունները հնարավորություն են ընձեռել հանգելու եզրակացության, որ գյուղական բնակավայրում երեխաների սակավաթիվ լինելով է պայմանավորված նախակրթարանների բացակայությունը, սակայն այլընտրանքային մոդելները հնարավորություն են տալիս նույնիսկ փոքր թվով երեխաների համար ստեղծել վաղ մանկական զարգացման պայմաններ:  Նշվեց նաեւ՝ մտահոգիչ է, որ չնայած ներառական կրթության վերաբերյալ նշանակալի քարոզչությանը, կարիքավոր երեխաներին ծնողները գերադասում են մանկապարտեզ չտանել: Դա էլ հիմնավոր պատճառ ունի. ծնողները հոգեբանորեն պատրաստ չեն, իսկ մանկապարտեզները հնարավորություն չունեն ընդունելու հստակ կարիքավոր երեխաներին:

Ծրագրի գործունեությունը ողջունեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, որից հետո ծավալվեց մտքերի փոխանակություն:

Ծրագիրը թեւակոխել է ավարտական փուլ, եւ կարծիքներն ու առաջարկություննեը կարտացոլվեն նրա վերջնական փաստաթղթի մեջ, որը վերջում հանձնվելու է Կապանի համայնքապետարանին՝ նախադպրոցական կրթության ռազմավարության մեջ օգտագործելու համար:

Վահրամ  Օրբելյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40