«Ինչ տարբերություն` երբ է զոհվել որդիս». զոհված զինվորների մայրերը բողոքում են

06.09.2018 16:14
1379

Կառավարության շենքի առջև աստիճաներին նստած  էին սևազգեստ կանայք: Տարբեր տարիների զոհված զինծառայողների մայրերն էին, եկել էին կառավարությանը, հատկապես` վարչապետին տեղեկացնելու, որ իրենք իրենց տրամադրվող տեղեկանքով, որում ասվում է, որ իրենք զոհված զինվորի ծնող են, ոչինչ էլ չեն կարողաննում անել` ո’չ անվճար բուժգնություն են ստանում, ո’չ էլ անգամ թանկանոց վիրահատությունների ժամանակ են զեղչեր ունենում, եթե անում են, ապա` չնչին, տեղեկացնում է yerkir.am-ը:

«Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Արմենակյանը, ում որդին նույնպես զոհվել է ծառայության ընթացքում, ասաց, որ իրենցից շատերը կորցրել են միակ զավակին, կան կանայք, ովքեր կորցրել են ամուսիններին նույնպես  ու հիմա ապրում են միայնակ ու անօգնական: Պետության տրամադրած չնչին գումարով էլ ապրել չեն կարողանում, անգամ կոմունալները վճարելիս դա չի բավականացնում: Իսկ իրենց տեղեկանքով էլ առողջական խնդիրները լուծել չեն կարողանում: Նրանք վիրավորված են այս, իրենց բնորոշմամբ, «արհամարհված» վիճակից, հատկապես, որ վերջին շրջանում զգում մեծ տարբերություն իրենց` 2016թ.-ից առաջ որդի կորցրածների ու Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որդի կորցրած մայրերի միջև:

«Ես էս ապրիլ ամիսը սկսեցի ատել: Անգամ եկեղեցին հին ու նոր մահացածների մեջ տարբերություն չի դնում: Իսկ մեր երկրում առանձնացնում են, տարբերակում են զոհերին` այս ամսին է զոհվել, թե` սրանից հետո: Չի կարելի, դա անթույլատրելի է: Վարչապետն ի լուր ողջ ազգի հայտարարեց, որ իր որդին գնում է ծառայելու` կամավոր, իսկ մեր որդիներն ինչպե՞ս գնացին: Եթե մենք չենք հայտարարել, դա դեռ չի նշանակում, որ իրենց կամքով չեն գնացել ու զոհվել: Հունվարի 1-ից Ապրիլյան  պատերազմում զոհվածների  համար 250.000 դրամ է սահմանվում, իսկ, օրինակ, ես (որդուն կորցրել է 2002թ.-ին) 30.000 դրամ եմ ստանում և 31000 դրամ էլ` պարգևավճար: Ի՞նչ տարբերություն` երբ է զոհվել որդիս, զոհվել է հայրենիքին ծառայություն մատուցելիս»,- բոլոր մայրերի անունից իրենց բողոքը արտահայտեց Գոհար Արմենակյանը:

yerkirmedia.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01