Ինչո՞ւ են չինովնիկներն այդպես վախենում «ուրան» բառից

22.06.2013 23:17
3319

 

Բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ Տաշտունի եւ Լիճքվազ Թեյի հանքավայրերում ուրան չկա: Այս մասին ասված է ՀՀ բնապահպանության նախարարության` Մեղրու քաղաքապետին ուղարկված պատասխանում:

 

Հիշեցնենք, որ մեղրեցիները դիմել են երկրի բարձրաստիճան այրերին` կապված Մեղրու տարածաշրջանում հանքարդյունաբերության թափոնների ազդեցությամբ պայմանավորված լուրջ էկոլոգիական իրավիճակի հետ: Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ ակտիվ աշխատանքներ են տարվում հանքավայրերում, որտեղ խորհրդային էքսպեդիցիաներն ուրան էին փնտրում: Իր պատասխանում բնապահպանության նախարարությունը հղում է անում ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի վրա, որը կարծիք է հայտնել. «…Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը կապված է հանքարդյունաբերության հետ: Հանքարդյունահանման ծավալները տարեցտարի ավելանում են, ինչը մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար լուրջ ռիսկեր է պարունակում: Բացի այդ, պոչամբարները կարող են էական վտանգ ներկայացնել բարձր սեյսմիկության եւ սողանքային գործընթացների պատճառով»: Ինչ վերաբերում է Տաշտունում, Լիճքվազ Թեյի եւ Լիճքի հանքավայրերում ուրանի եւ թորումի բարձր պարունակությանը, ինչը նշված է «Ուրան պարունակող հանքերեւակումների քարտեզում», ապա ինստիտուտի կարծիքով դա իրականությանը չի համապատասխանում:

 

Նշենք, որ Հայաստանում, բացի «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ից, ոչ մեկն իրավունք չունի զբաղվել ուրանի եւ թորիումի պաշարների որոնմամբ: ՀՀ կառավարությունն «ուրանային» մենաշնորհը տրամադրել է այդ կազմակերպությանը, ինչն ամրագրված է կառավարության 2008թ. մարտի 6-ի N234-Ն որոշմամբ: Այդ կազմակերպության հետեւում կանգնած է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Մինչ այժմ կազմակերպությունը զբաղվում էր ուրանի որոնմամբ միայն Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի տարածքում: Լեռնաձորում ուրանի առկայության մասին տեղեկությունները հակասական են: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարեց, որ հետազոտված տարածքում ուրան չկա, սակայն ԱԺ պատգամավորների պահանջած` կազմակերպության պաշտոնական հաշվետվություններում նշված է, որ ուրան կա:

 

«Էկոլուր», 17 հունիսի 2013թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40