Ի՞նչը կործանեց ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը՝ թռչնի՞, թե՞ հրթիռի հարվածը

26.12.2024 14:18
550

Ղազախստանի իշխանությունները հետաքննում են Բաքվից Գրոզնի թռչող և Ղազախստանի Ակտաու քաղաքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառները։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ։ Ղազախստանի իշխանությունների տվյալներով՝ նրանցից 38-ը մահացել են։

Ռուսական իշխանությունները պնդում են, որ վարկածներից մեկի համաձայն՝ վթարը կարող էր տեղի ունենալ «թռչնահարվածի» պատճառով, սակայն համացանցում կադրեր են հրապարակվել դեպքի վայրից, որտեղ օդանավի վրա տեսանելի են անցքեր, որոնք տեսականորեն կարող էին ի հայտ գալ հրթիռի հարվածից, գրել է BBC-ին։ Ինչպես ըդգծվել է, թռչունները բավականին հաճախ մտնում են ինքնաթիռի շարժիչներ կամ բախվում ինքնաթիռների հետ, սակայն չափազանց հազվադեպ են նման միջադեպերը հանգեցնում վթարների՝ մարդկանց մահով:

Բացի այդ՝ թռչունների երամի տարբերակը ոչ մի կերպ չի բացատրում օդանավի վրա առկա բազմաթիվ փոքր անցքերը։

Միևնույն ժամանակ՝ մեծ խոշորացմամբ բեկորների լուսանկարներում նկատելի է, որ ֆյուզելաժի տեսանելի մասում ավելի քիչ անցքեր կան, քան պոչի կայունացուցիչների վրա:

Նման անցքեր կարող են առաջանալ հրթիռի մարտագլխիկի հարվածների արդյունքում, գրել է գործակալությունը:

Սա մինչ այժմ ամենատրամաբանական բացատրությունն է, բայց դրա թերությունն այն է, որ այն չի հաստատվում այլ փաստերով. չկան հայտարարություններ այն ծառայություններից, որոնք ունեն օդային տարածքը հետևելու հնարավորություններ և կարող են հետևել հրթիռների արձակմանը։

Ռուսական RT պետական պորտալին երկու ուղևորներ պատմել են, որ վայրէջք կատարելիս պայթյուններ են լսել։

Ակտաուի ավիավթարից փրկված Սուբխոնկուլ Ռախիմովը նշել է, որ օդաչուները երեք անգամ փորձել են ինքնաթիռը իջեցնել, սակայն «երրորդ անգամ ինչ-որ բան պայթել է»։ «Պայթյուն է եղել, չէի ասի ինքնաթիռի ներսում»,- նշել է նա։

Արտաքին ազդեցությամբ վարկածը հաստատվում է նաև այն փաստով, որ մոտավորապես նույն պահին, երբ արտակարգ դեպք է տեղի ունեցել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռում, ռուսական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

Ինչպես նշել է Reuters-ը, իշխանությունները դեռ չեն բացատրել, թե ինչու է Կասպից ծովի վրայով թռչող ինքնաթիռը կործանվել Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի հարվածներից անմիջապես հետո։

Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի գործունեությունը նախկինում դարձել է օդանավակայանների փակման պատճառ: Այնուամենայնիվ, որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ ինքնաթիռի վրայի անցքերը կարող էին առաջանալ վայրէջքից հետո ինքնաթիռի պայթյունի հետևանքով։ Այս պայթյունը հստակ տեսանելի էր աղետի ականատեսների բազմաթիվ տեսախցիկների ձայնագրություններում:

Աղետից անմիջապես հետո Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ առաջնահերթ տարբերակը «հիմնական համակարգերից մեկի խափանումն է»:

Գործակալության զրուցակիցը չի հստակեցրել, թե ինչը կարող էր թնման տեխնիկական անսարքության պատճառ դառնալ։

Embraer ERJ-190-100LR ինքնաթիռները բավականին նոր են, և դրանց օդային անվտանգության ցուցանիշները բարձր են համարվում:

Շահագործման ընթացքում նման ինքնաթիռի հետ տեղի է ունեցել միայն երկու վթար՝ մեծ թվով մարդկանց մահով, և երկուսն էլ կապված չեն եղել տեխնիկական անսարքության հետ, այլ առաջացել են անձնակազմի գործողություններից։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ կործանված ինքնաթիռը արտադրվել է 2013 թվականին, իսկ վերջին անգամ ամբողջական տեխնիկական զննում է անցել 2024 թվականի հոկտեմբերին։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40