Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության փոխակերպումները Հարավային Կովկասում

16.01.2026 13:02
153

Նոր աշխարհակարգի կոնսենսուսային ճարտարապետության դիմագիծն ու բնույթը

Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ռազմաքաղաքական և ուժային հավասարակշռումների խախտված համակարգը մտնում է բացասական աստիճանակարգման (հիերարխիայի) փուլ, ինչը նշանակում է, որ ավելի քան 80 տարի գոյատևող միջազգային հարաբերությունների պոտսդամյան համակարգն ավարտվել է և պետությունները բախվում են նոր աշխարհակարգի ճարտարապետության օբյեկտիվ՝ պետական սուբյեկտայնության ու ֆունկցիոնալության պահպանման գլխավոր մարտահրավերին:

Նոր աշխարհակարգը խմբագրում է ուժերի հավասարակշռության և արժեքային կոնսոլիդացիայի վերաբերյալ միջազգային և միջպետական հարաբերությունների ավանդական, հիմնականում՝ կոնստրուկտիվիզմի տեսությունը, այն փոխարինելով ուժային գերակշռության՝ նեոռեալիզմի տեսությամբ, որտեղ պետական սուվերենության ապահովումն ու ինստիտուցիոնալ ֆունկցիոնալության շարունակականությունը դուրս է գալիս ներպետական ռեսուրսների արդյունավետ կառավարման տիրույթից և ապավինում աշխարհաքաղաքական գործոնների ակտիվացմանը. նոր պայմաններում՝ պետության դերի աստիճանական տրանսֆորմացիան ուղիղ կապվածության մեջ է գեոպոլիտիկ պատրոնաժի կամ միջազգային հարաբերությունների կազմակերպչակառուցվածքային բազմաթիվ անհայտները հաղթահարելու քաղաքականությունը որդեգրած ուժերի/պետությունների, ծավալած գործընթացի հետ:

Գործող աշխարհակարգի կառուցվածքային փոխակերպումը ենթադրում է ավանդական արտաքին քաղաքականության կառուցակարգերի, սկզբունքների ու մոտեցումների արմատական վերանայում։ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական տեկտոնային շարժերը, գործող էլիտաների՝ բալանսավորված խաղաղության (իմիտացիայի) ռեսուրսների պահպանման, ռազմաստրատեգիական, անվտանգային ու տնտեսական շահերի գոտիավորման, աշխարհաքաղաքական ստատուս քվոյի պահպանմանը փոխարինում է գեոտնտեսական, հաղորդակցային, տրանսպորտային ու անվտանգային շահերի ագրեսիվ պարտադրման կոնցեպտը:

Որոշումների ընդունման համաշխարհային կենտրոնների ազդեցության գոտիների նոր բաժանումը, սակայն, առանց կոնֆլիկտների չի անցնում կամ անցնելու. այն տեղի կունենա միջազգային տապալված իրավունքի նորմերի ու խաղաղաշինության սպառված ռեսուրսի վերակենդանացմա՞ն, միմյանց չոչնչացնելու համաձայնագրերի՞, գերտերությունների գաղտնի պայմանավորվածությունների միջոցով ռազմավարական խորությունից ու ամբիցիաներից ինքնակամ կամ պարտադրաբար հրաժարված փոքր պետությունների շահերի զոհաբերմա՞ն գնով, Չինաստանի տնտեսական «նեոգաղութացման» սպառնալիքի համատեքստում՝ ռազմավարական շահերը գոտիավորող պետությունների միջև փոխզիջումների՞ (տարածքներ, հազվագյուտ մետաղներ, նավթագազային ռեսուրսներ, ծովային նեղուցներ), թե՞ բացահայտ բախումների միջոցով:

Վենեսուելայում, Գրենլանդիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու արձագանքները հուշում են, որ, այսուհանդերձ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի անվտանգային և գեոտնտեսական շահերի և ազդեցության գոտիների բաշխման կոնսենսուսը նշմարվում է, պրոքսի պատերազմները շարունակելու են կրել տնտեսական, հիբրիդային, կիբերանվտանգային և տեղային/տարածաշրշանային բնույթ՝ նվազեցնելով մասշտաբային կամ համաշխարհային ռազմական գործողությունների հավանականությունը` դրանք տեղափոխելով հաղորդակցության ու բնական ռեսուրսների տիրապետման հարթություն:

Իրանի ռեգիոնալ դերակատարման փոխակերպման հիմքերը

Միջազգային սրվող լարվածությունը բնորոշվում է ոչ թե բևեռների կայունությամբ, այլ կանխատեսելի հիբրիդային բախումներով և կարճաժամկետ դաշինքներով։ Իրանի նկատմամբ արևմտյան՝ հիմնականում ամերիկաիսրայելական, քաղաքականության կոշտացումն ու ներքին օրակարգի (վարչակարգ, վարչակազմ, թեոկրատիկ համակարգ) փոփոխման պերմանենտ սպառնալիքները, հատկապես իրանաիսրայելական 12-օրյա պատերազմից հետո, նոր իրողություն են թելադրել որոշումների ընդունման իրանական՝ հոգևոր, քաղաքական, ռազմական կենտրոններին՝ գնա՞լ վարչակարգի փոփոխության՝ հրաժարվելով միջուկային ծրագրի հավակնությունից, Մերձավոր Արևելքում Իրանի կենսական ռազմաքաղաքական շահերից ու պրոքսի խմբավորումների հովանավորությունից, մերձենա՞լ ԱՄՆ հետ և ստանալ ապաշրջափակում, պատժամիջոցների աստիճանական վերացում և ներդրումների հնարավորություն, թե՞ շարունակել հակաարևմտյան դիրքավորման սպառված ու անհեռանկար կուրսը՝ կանգնելով սուվերենության ամբողջական կորստի, ներքաղաքական ու քաղաքացիական բախումների ու անվերջ անկայունության սպառնալիքին դեմ հանդիման՝ առանց ռազմավարական, տնտեսական շահակից գործընկերների (ՌԴ, Չինաստան) անմիջական հովանավորության կամ որակյալ աջակցության: Իսրայելի և ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է՝ Իրանի՝ ինքնուրույն տարածաշրջանային դերակատարի կարգավիճակի փոփոխությունը դարձել է անհրաժեշտ հրամայական, ինչը կլեգիտիմացնի նոր աշխարհակարգում ուժերի բալանսի նեոռեալիստական մոտեցումը, այն է՝ ուժի (ռազմական, դիվանագիտական, փափուկ) կարողականությունն արդարացնում է պետությունների կենսական շահերի ապահովումը՝ շրջանցելով միջազգային իրավունքի կառուցակարգերն ու նորմատիվ դրույթները:

Քաղաքական Շիիզմի՝ Սիրիայից և Լիբանանից նահանջը, տնտեսական վատթարացող պայմանները ստիպեցին Իրանին վերահաշվարկել արտաքին ռազմականացված քաղաքականության սկզբունքները, տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարել և սեփական շահերն իրականացնել դիվանագիտական գործիքակազմի միջոցով։ Թեհրանի ռազմավարությունը՝ բախման կողմից դառնալ հավասարակշռության գործոն, Արևմուտքի ճնշումների քաղաքականության հետևանքն է։ Այս համատեքստում է նաև պետք ընկալել փաստը, որ Արևմուտք-Իրան հիբրիդային պատերազմում Թեհրանը Հարավային Կովկասը շարունակում է դիտարկել որպես անվտանգության գոտի, որտեղ ուժերի և ազդեցությունների չհաշվարկված փոփոխությունն ուղիղ հարվածում է Իրանի ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջությանն ու ինքնիշխանությանը, հակառակ փաստին, որ Արևմուտքի հետ լարված հարաբերություններն էլ ավելի չսրելու մտավախությամբ պայմանավորված` Իրանում լոյալ վերաբերվեցին Արցախի օկուպացիային և հաշտվեցին փաստի հետ, որ հյուսիսային երբեմնի անվտանգ սահմաններն (մինչև Արցախի հայաթափումը) Ադրբեջանի և Իսրայելի համար դարձան ավելի նպաստավոր՝ հակաիրանական նվազագույնը հետախուզական գործողությունների համար:

Իրանի ռեգիոնալ դերակատարման փոխակերպման հիմքերը կարելի է համակարգել մի քանի խորքային՝ կառուցվածքային, գաղափարական, անվտանգային և միջազգային գործոնների շուրջ: Միջազգային համակարգի՝ միաբևեռականությունից դեպի դրական բազմաբևեռություն փոխակերպման, Մերձավոր Արևելքում ավանդական դերակատարների ռեգիոնալ առաջնահերթությունների օրակարգի փոփոխության, Իրանի «շիական կիսալուսնի» ռազմավարական փազլի ապամոնտաժման, «Դիմադրության առանցքի» (Իրան-իրաքյան խմբավորումներ-Սիրիա-Հըզբոլլահ-Եմեն) փաստացի ռազմաքաղաքական կապիտուլյացիայի պայմաններում, Թեհրանն սկսել է գործել ոչ թե որպես «մեկուսացված հեղափոխական պետություն», այլ՝ ռեգիոնալ հզորության տարածաշրջանային բևեռ, գումարած՝ պետական գաղափարախոսական մոդելի «պրագմատիզացիան», այսինքն՝ իսլամական հեղափոխության արտահանման նարրատիվի ճկունացումը, կամ՝ քաղաքական շիիզմի գերակտիվացման փոխարինումը հակահեգեմոնիստական, հակաիմպերիալիստական լեզվամտածողությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ռազմականացված կամ միլիտարիզացված ոչ շիական՝ սուննիական խմբավորումների հետ աշխատանքը (Պաղեստին՝ ՀԱՄԱՍ, Լիբանան): Թեհրանի` նման մարտավարական փոփոխությունը միաժամանակ հակակշռում է Թուրքիայի՝ արաբական աշխարհը «փափուկ ուժի» և դիվանագիտության գործիքակազմի միջոցով նեոգաղութացնելու ջանքերին, համաիսլամական կոնսոլիդացիան Իսրայելի հակակշռման շուրջ ապահովելու նարրատիվի ու քաղաքականության միջոցով: Այլ խոսքով՝ Իրանի տարածաշրջանային դերակատարումը փոխակերպվում է, որովհետև՝

Նոր ձևավորվող գլոբալ համակարգը սահմանափակում է ռեգիոնալ միջին քաշային ուժերին ինքնուրույն գործելու հնարավորությունը,
Կտրուկ սահմանափակվել են ռեգիոնում Իրանի պրոքսի դաշնակիցների ռազմական դեպասիվացիայի հնարավորությունները,
Քաղաքական շիիզմի գաղափարաբանությունը մտել է պրագմատիզմի փուլ,
Միջազգային տնտեսական սանկցիաները դառնում են ադապտացիայի շարժիչ,
Իսրայելի հետ հակամարտությունը կառուցում է նոր ռեգիոնալ տրամաբանություն և քաղաքական կուրս:
 
 

Россотрудничество, АНО «Евразия», Русская Гуманитарная Миссия в 2026 году продолжат поддержку переселенцев из Нагорного Карабаха

16.01.2026 16:39

В городе Горис Сюникской области стартовала выдача гуманитарной помощи

16.01.2026 16:29

Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային. վարչապետ

16.01.2026 14:16

Զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է

16.01.2026 14:06

Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության փոխակերպումները Հարավային Կովկասում

16.01.2026 13:02

Կան փակ ավտոճանապարհներ

16.01.2026 12:50

«Հայոց արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է

16.01.2026 11:38

Ֆիդանի աջակցությունը՝ Փաշինյանին. քաղաքագետ

16.01.2026 11:19

Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու. Վարդևանյան

16.01.2026 11:17

Արայիկ Հարությունյան, ճշմարտությունը չես թաքցնի «հույժ գաղտնի» հոդվածի տակ. Ալեքսանյան (Տեսանյութ)

16.01.2026 10:42

Ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ

16.01.2026 10:40

Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»

15.01.2026 20:04