Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհով բեռնատարների տարանցումը

13.10.2021 15:18
1679

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծում: Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։

«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով»,- RegionMonitor-ի փոխանցմամբ, նշել է Իրանի արտգործնախարարը։

Հեռախոսազրույցի ընթացքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու՝ այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։

«Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի»,- շեշտել է Աբդոլլահիանը:

«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- հավելել է Աբդոլահիանը։

Ադրբեջանի արտգործնախարարը ևս նշել է, որ երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն՝ պնդելով, որ դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։

«Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով»,- հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։

Զրույցի ավարտին Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները միմյանց այցելելու հրավերներ են փոխանակել, հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40