Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան. Նիկոլ Փաշինյան

01.12.2018 19:48
1199

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն-ինչ պետք է անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց  «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և  համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի: Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի  պաշտոնակատարը նշեց, որ  մինչ այդ միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգացնելու համար:

«Առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային մաքսակետը, և մենք ունենալու ենք ժամանակակից մաքսատուն և հսկիչ սահմանային  կետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:

«Գիտեմ նաև, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն՝ կապված Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Իրանում իրանց աշխատանքի պայմանների հետ: Բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և եղբայրության մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկեն և կետ առ կետ այդ հարցերը կստանան լուծումներ»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց, որ մինչ այդ բարեհաջող շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` էներգետիկ ոլորտում: Նա հույս հայտնեց, որ  ինչպես էներգետիկ, այնպես էլ մյուս ոլորտներում երկու երկրների առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև տնտեսական նոր կապեր կհաստատվեն, ներդրումներ կլինեն:

«Հայաստանի Հանրապետությունը բաց է նաև իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում՝ այդ թվում Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 

 

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59

Ստեփանավանում ՔՊ-ից հեռացած Արմեն Գրիգորյանը հաղթեց իշխանության թեկնածուին. ArmLur.am

26.10.2026 11:34

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում 5 փոփոխություն, նույն օրը լրանում է հայտարարագրի վերջնաժամկետը. անձնագիր 28 650 դրամ, կացության նոր կարգ. ի՞նչ է փոխվում ձեզ համար

26.10.2026 11:13

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 11:01