Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու

31.05.2024 12:32
634

Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին առավոտյան գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Ըստ Tasnim-ի՝ Լարիջանին բավական լուրջ հեռանկարներ ունեցող թեկնածու է նախագահի պաշտոնի համար։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր՝ աշխատելով որպես մշակույթի նախարար, Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության նախագահ, Նպատակահարմարության խորհրդի անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Խորհրդարանի խոսնակ։

Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկը սկսվել է մայիսի 30-ին։ Այդ օրն իր թեկնածությունն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին։

Ընտրություններին մասնակցել ցանկացողներին տրամադրվել է հինգ օր ժամանակ՝ դիմելու Ներքին գործերի նախարարություն և առաջարկելու իրենց թեկնածությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն, հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հունիսի 12-26-ը, իսկ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։

Եթե ​​թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա ձայների մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին նախատեսված է երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով առավել թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում, քանի որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա հետ ուղղաթիռում էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 8 հոգի, զոհվել են:

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51

Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան

23.11.2026 14:24

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են՝ քարոզչական, քաղաքական, ընտրական և վարչական. Հովհաննիսյան

23.11.2026 14:18

Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը

23.11.2026 14:15

Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

23.11.2026 14:12

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46

Մեկ տարվա բնակություն Հայաստանում․ ընտրելու իրավունքի նոր պայմանը՝ Սահմանադրության նախագծում

23.11.2026 12:19