Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային

16.09.2024 12:53
776

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդումներ է անում», ինչը բացարձակապես «ընդունելի չէ» Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար: Այս մասին գրում է isna.ir կայքը:

Նա Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել «խիստ նախազգուշացում» անել ռուսական կողմին։

«Երկրի դիվանագիտական համակարգը ռուսներին պետք է լուրջ նախազգուշացում տա: Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու համար, մյուս կողմից՝ ռուսները մեկնաբանություն են անում երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբերը, Աբու Մուսան) վերաբերյալ և չգիտես ինչու իրանական կղզիները համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը, իսկ մյուս կողմից՝ միջամտում են Ադրբեջանի և Հայաստանի հարցերին, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ», - ասել է քաղաքական գործիչը։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22