ԱՅՍՕՐ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐՆ Է

27.04.2020 16:20
2286

Լեռնահայաստանը (1920-1921 թթ., մինչև 1921 թ.՝ Ինքնավար Սյունիք կամ Զանգեզուր) չճանաչված հանրապետություն էր Այսրկովկասում։

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը: Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի միանալու հնարավորությունը: Գարեգին Նժդեհ - Garegin Njdehը դարձավ Սյունիքի սպարապետ:

1921 թ. փետրվարին Հայաստանում բռնկված ապստամբությունը ոգևորող նշանակություն ունեցավ Զանգեզուրի պաշտպանների համար և երկարաձգվեց նրանց պայքարը: Նույն ամսում Յապոնի (Համբարձում Սարգսյան) ուժերը գրավեցին Դարալագյազը և միացրին անկախ Սյունիքին: Ապրիլին, երբ ապստամբությունը պարտվեց, Դարալագյազը ապստամբների և նրանց զգալի թվով կողմնակիցների համար դարձավ նահանջի ուղի դեպի Սյունիք:

1921 թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան: Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» (Ղափանի շրջանի համանուն լեռան անունով, որտեղ կռիվների ընթացքում աչքի էր ընկել Նժդեհը) շքանշանով:

Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ: Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն` Սիմոն Վրացյանի վարչապետությամբ: Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և ասես մարտահրավեր էր նետում նրան:
Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ` կռվին վերջ տալու պայմանների շուրջը: Այդ պայմանների բավարարման նպատակ ուներ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հունիսի 3-ի որոշումը, որով Հայաստանին հանձնարարվում էր հայտարարություն անել այն մասին, որ Արցախը պատկանում էր Խորհրդային Հայաստանին:

Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ Խորհրդային Ռուսաստանի համար` Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից:

Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների: Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից` Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ: Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքերը: Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար:

Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար:Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն: Դրա շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում:

https://360stories.com/armenia/story/tatev-monastery/action-video/f

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40